Aller au contenu principal

Առաջավոր Ասիայի թանգարան


Առաջավոր Ասիայի թանգարան


Առաջավոր Ասիայի թանգարան (Առաջավոր Ասիական թանգարան, գերմ.՝ Vorderasiatisches Museum Berlin) , աշխարհում ամենահայտնի հնագիտական թանգարաններից մեկը։ Գտնվում է Թանգարանային կղզում Բեռլինի կենտրոնում՝ Շպրե գետի ափին։ Հարավային թևի առաջին հարկում Բեռլինի Պերգամոն թանգարանում։

Հավաքածուի պատմությունը

Թանգարանը ունի 14 սենյակ, ընդհանուր առմամբ ցուցահանդեսային տարածքն ավելի քան 2000 մ², որտեղ ցուցադրվում են հնագիտական գտածոներ, հատկապես գերմանական աշրավախմբի հավաքածուները՝ Առաջավոր Ասիայից։ Ցուցանմուշների տարիքը 8 հազար տարի է (մ.թ.ա. 6 հազարմայակ) մինչև՝ Մերձավոր Արևելքի նվաճումը արաբների կողմից։ Հիմնականում այն տարածքից, որտեղից հավաքվել են նմուշները համապատասխանում է ներկայիս Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի տարածքներին, չնչին մասը սահմանակից երկրներից։

Նեոլիթի դարաշրջանից սկսած այստեղ ներկայացված են մշակույթի նմուշներ Շումերից, Բաբելոնից, Ասորեստանից և Սիրիայի հյուսիսային շրջաններից Հայկական լեռնաշխարհ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հիմանկան հավաքածուի գտածոները գտնվել են Ուրուկ, Շուրուպպակ, Աշուր, Հատտուսա, Թել-էլ-Ամարնա, Թել-Խալֆայ (Գուզանա), Սամ-Ալյա, Տոպրախ-Կալե տարածքներից և Բաբելոն քաղաքից։ Հետագա պեղումների ժամանակ հայտնաբերվել են Նիմրուդ, Նինվե, Շոշ և Պերսեպոլ քաղաքների տարածքից։ Այս ցուցանմուշներում ներկայացված են շումերական, աքքադական, բաբելոնձան, ասորեստանյան, խեթական, արամեական մշակույթի օրինակները։ Ցուցահանդեսի աղբյուրը հնագիտական արշավախմբի հայտնաբերումն էր, որոնք կազմակերպվել են Գերմանական արևելյան ընկերության (գերմ.՝ Deutsche Orient-Gesellschaft) կողմից։ Այս ցուցանմուշների ընդունման համար 1899 թվականին Թագավորական թանգարանում Առաջավոր Ասիայի բաժին է բացվել։ Սկզբում այս գտածոները պահպանելու են տարվել կայզեր Ֆրիդրիխի թանգարան (գերմ.՝ Kaiser-Friedrich-Museum, ներկայումս Բոդե թանգարան), որը դիտելու համար բաց էր 1929 թվականից, մինչև 1930 թվականին չէր բացվել Պաերգամյան թանգարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավաքածուն լուրջ կորուստներ չի ունեցել։ 1958 թվականին ԽՍՀՄ այն հանձնել է ԳԴՀին, որոշ նմուշներ ավելի վաղ տեղափոխվել են ԽՍՀՄ համաձայն՝ վերականգնումը պատերազմից հետո մշակութային արժեքների։

Հավաքածուն

Հավաքածուի մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Իշտարի դարպասները և հարակից տարրերը շքերթի ճանապարհը Բաբելոն, Բաբելոնի աշտարակի մնացորդները, Իաննաի տաճարների բեկորները կառուցված Ուրուկի արքա Կարաինդաշ I կողմից, Նաբուգոդոնոսոր II գահասենյակի բեկորները։ Բացի այդ, կնիքների կաղապարների համար՝ թանգարանը մեծ պահեստ էր գլանաձև կնիքների և սեպագիր արձանագրությունների համար։ Թանգարանը մյուս հայտնի պահոցների հետ միասին հանդիսանում է հիմնադիր միություն «Բեռլինի թանգարանային կղզու հնագույն մշակույթի սիրահարների միություն» (գերմ.՝ Verein der Freunde der Antike auf der Museumsinsel Berlin e. V.), որի միջոցով նա կապեր է պահպանում քաղաքի այլ ցուցանմուշների պահոցների հետ, որոնք վերոբերվում են Առաջավոր Ասիային։ Նախատեսվում է ստեղծել կենտրոնական պահոց այդ հավաքածուների համար Բեռլինի Ֆրիդռիխսխագեն շրջանում։

Գիտնականները

Տարբեր ժամանակներում Առաջավոր Ասիայի թանգարանի տնօրեններն են եղել՝

  • 1899—1918 — Ֆրիդրիխ Դելիչ (գերմ.՝ Friedrich Delitzsch)
  • 1918—1928 — Օտտո Վեբեր (գերմ.՝ Otto Weber)
  • 1928—1951 — Վալտեր Անդրե (գերմ.՝ Walter Andrae)
  • 1951—1977 — Գերխարդ Ռուդոլֆ Մայեր (գերմ.՝ Gerhard Rudolf Meyer)
  • 1978—1990 — Լիանա Յակոբ-Ռոստ (գերմ.՝ Liane Jakob-Rost)
  • 1990—1997 — Էվելինա Կլենգել-Բրանդ (գերմ.՝ Evelyn Klengel-Brandt)
  • 1998—2014 — Բեատա Սալիե (գերմ.՝ Beate Salje)
  • 2014 թ. մարտի 1-ից — Մառկուս Խիլգերտ (գերմ.՝ Markus Hilgert).

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Nicola Crüsemann (Hrsg.), ed. (2000). Vorderasiatisches Museum Berlin. Geschichte und Geschichten zum hundertjährigen Bestehen. Berlin: Staatliche Museen zu Berlin, Stiftung Preußischer Kulturbesitz. ISBN 3-88609-442-1.
  • Crüsemann, Nicola [in գերմաներեն] (2001). Vom Zweistromland zum Kupfergraben. Vorgeschichte und Entstehungsjahre (1899-1918) der Vorderasiatischen Abteilung der Berliner Museen vor fach- und kulturpolitischen Hintergründen (Jahrbuch der Berliner Museen, N.F., Bd. 42. 2000, Beiheft ed.). Berlin: Gebrüder Mann. ISBN 3-7861-2403-5.
  • Jakob-Rost, Liane u.a. [in գերմաներեն] (1992). Das Vorderasiatische Museum. Mainz: von Zabern. ISBN 3-8053-1188-5.
  • Marzahn, Joachim. [in գերմաներեն] (2003). Beate Salje (Hrsg.) (ed.). Wiedererstehendes Assur: 100 Jahre deutsche Ausgrabungen in Assyrien. Mainz: von Zabern. ISBN 3-8053-3250-5.
  • Salje, Beate. [in գերմաներեն] (2001). Vorderasiatische Museen: gestern, heute, morgen (Kolloquium aus Anlass des Einhundertjährigen Bestehens des Vorderasiatischen Museums Berlin am 7. Mai 1999 //eine Standortbestimmung — Berlin, Paris, London, New York ed.). Mainz: von Zabern. ISBN 3-8053-2778-1.
  • Bernau, Nikolaus. (2006). Die Berliner Museumsinsel. Berlin: Stadtwandel-Verlag.

Text submitted to CC-BY-SA license. Source: Առաջավոր Ասիայի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé