Aller au contenu principal

Քենսիկո (գերեզմանոց)


Քենսիկո (գերեզմանոց)


Քենսիկո գերեզմանոց (անգլ.՝ Kensico Cemetery), տեղակայված է Նյու Յորքից 50 կմ հյուսիս, Վալհալլա քաղաքում (Վեսթչեսթերի շրջանում, Նյու Յորք նահանգում)։ Քենսիկոն հիմնադրվել է 1889 թվականին, երբ Նյու Յորքի գերեզմանոցները խիստ ծանրաբեռնված էին։ Սկզբում տարածքը զբաղեցնում էր 250 ակր (1,0 կմ²), հետագայում ընդլայնվել է` դառնալով 600 ակր (2,4 կմ²)։ 1905 թվականին տարածքը փոքրացել է (1,9 կմ²), 1912 թվականին տարածքի մի մասը տրամադրվել հարևանությամբ գտնվող Երկնային դարպասներ գերեզմանոցին։ XX դարում շատ մշակութային գործիչներ, այդ թվում Սերգեյ Ռախմանինովը, թաղված են այստեղ։ Գերեզմանոցի տարածքում առանձնացված է հատուկ տարածք` Ամերիկյան դերասանների հիմնադրամի անդամների և Վոդևիլների ազգային ասոցիացիայի անդամների համար, որոնցից մի քանիսը մահացել են կատարյալ աղքատության մեջ։ Տարածքը «Շարոնի այգի» (76 ակր (31 հա)), որն ստեղծվել է 1953 թվականին, առանձնացված է հրեա հանգուցյալների համար։ Այստեղ է թաղված ամերիկացի հայտնի երգիչ, կոմիկ, վոդևիլ ժանրի աստղ Լյու Դոքստադերը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Գերեզմանի կայք
  • Kensico Cemetery at Find A Grave

Text submitted to CC-BY-SA license. Source: Քենսիկո (գերեզմանոց) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité