Aller au contenu principal

Սաբինուհու առևանգումը (Ջամբոլոնիա)


Սաբինուհու առևանգումը (Ջամբոլոնիա)



«Սաբինուհու առևանգումը» (իտալ.՝ Ratto delle sabine), ֆլորնցիացի քանդակագործ Ջամբոլոնիայի քանդակը, մաներիզմի դասական օրինակ քանդակագործությունում, այս վարպետի ճանաչված գլուխգործոցը։ Պայմանականորեն ենթադրվում է, որ կոմպոզիցիան պատկերում է տեսարան հռոմեացիների կողմից սաբինուհիների առևանգման մասին լեգենդից։ Քանդակը պատրաստված է սպիտակ մարմարի ամբողջական կտորից, որը համարվում է Ֆլորենցիա բերված երբևէ ամենամեծ բլոկը։ Սա առաջին դեպքն էր եվրոպական քանդակագործության մեջ, երբ ստեղծվում էր բազմաֆիգուր կոմպոզիցիա, որին կարելի է նայել մի քանի դիրքից։ Ջամբոլոնիան ստեղծել է նաև մարմարե պատվանդան` բրոնզե ռելիեֆով։ 1583 թվականից սկսած այս քանդակը գտնվում է Ֆլորենցիայում, Լոջիա Լանցիում։

«Այս քանդակն ստեղծելիս վարպետը որևէ որոշակի մտահղացում չի ունեցել, նա պարզապես ցանկանում էր լռեցնել այն քննադատներին, ովքեր կասկածում էին իր` մարմարից մոնումենտալ քանդակ ստեղծելու կարողությանը։ Նա ընտրել է մի կոմպոզիցիա, որն իրեն առավելապես բարդ է թվացել. մեկ ընդհանուր գործողությամբ միավորված երեք տարբեր մարմիններ` հակադիր բնավորություններով։ Քանդակագործի ժամանակակից գիտնականները վեճերից հետո ի վերջո եկել են այն եզրակացության, որ քանդակի համար լավագույն անվանումը «Սաբինուհու առևանգումն» է»։

Քանդակը պատկերում է երեք մարդկային կերպար. հռոմեացու, սաբինուհու և սաբինացու։ Ըստ հեղինակի մտահղացման, այն կարող է ընկալվել որպես սիրո մետաֆոր և պայքար դրա համար։ Կերպարները միահյուսված են ոլորաձև։ Քանդակագործը ձգտել է այս քանդակով նախ և առաջ ցույց տալ իր վիրտուոզությունը։ Նա որոշել է ստեղծել այնպիսի լայնամասշտաբ կոմպոզիցիա, որը գեղարվեստական ազդեցություն կունենար ոչ միայն մեկ, այլև` բոլոր կողմերից։ Ավելի վաղ նման կոմպոզիցիաներ ստեղծվել էին միայն բրոնզից և ավելի փոքր ծավալներով։ Ջամբոլոնիան հասել է իր նպատակին, սակայն այն տրվել է նրան պատկերվող խմբի բնականակությանը դեմ գնալու գնով։ Կերպարները «հեշտությամբ կատարում են լավ սովորած խորեգրաֆիկ վարժությունը, սակայն այստեղ, ինչպես և հելլենիստական գրեթե բոլոր քանդակներում, իսպառ բացակայում է էմոցիոնալ իմաստը։ Եվ իսկապես, քանդակի խումբը հիացնում է ընդգրկունությամբ ու մտահղացմամբ, սակայն դրա մեջ զգացվում է պաթետիզմ»։ Ջամբոլոնիան ավարտել է քանդակի աշխատանքները 1582 թվականին, Պիետրո Ֆրանկավիլայի օգնությամբ, և այն այնքան է դուր եկել Ֆրանչեսկո Մեդիչիին, որ 1583 թվականի հունվարին նա տեղադրել է այն Լոջիա Լանցիում.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Սաբինուհու առևանգումը Արխիվացված 2013-10-04 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Սաբինուհու առևանգումը (Ջամբոլոնիա) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité