![Բրյուսելի մետրոպոլիտեն Բրյուսելի մետրոպոլիտեն](/modules/owlapps_apps/img/nopic.jpg)
Բրյուսելի մետրոպոլիտեն (ֆր.՝ Métro de Bruxelles, հոլ.՝ Brusselse metro), մետրոյի գծերի համակարգ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Բացվել է 1976 թվականին։ Այն ունի 59 կայարան։ Ցանցերի ընդհանուր երկարությունը 39.9 կմ է։ Կայանների միջև միջին հեռավորությունը մոտավորապես 650 մ է։ Մետրոն շահագործվում է STIB / MIVB քաղաքային ընկերության կողմից։
Բրյուսելի մետրոյի առաջին շինարարական ծրագրերը ստեղծվել են 1892 թվականին։ Այնուամենայնիվ, առաջին ստորգետնյա քաղաքային տրանսպորտային գիծը կառուցվել է միայն 1965-1969 թվականներին։ 1970 թվականին բացվել է առաջին ուղիղ գիծը Պորտ դը Նամյուրի և Մադուի կայարանների միջև։
Բրյուսելում մետրոյի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1976 թվականի սեպտեմբերի 30-ին, Բելգիայի թագավոր Բոդուենի մասնակցությամբ։ Սկզբում մետրոն բաղկացած է եղել 16 կայարաներից. մետրոյի առաջին գիծը տարածվեց դեպի արևելք, որտեղ բաժանվեց երկու ճյուղի` Թոմբերգ և Բոուլուի վերջնական կայարաններով։
1980-ական թվականներին համակարգն ակտիվորեն ընդլայնվեց։ 1988 թվականին ստեղծվեց մետրոյի երկրորդ գիծը, որը ժամանակին զգալիորեն ընդարձակվելով՝ պաշտոնապես դարձավ մետրոյի երկրորդ գիծը։ Մետրոյի համակարգը իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 2009 թվականին, երբ Դելակրուա կարարանից Հարավային կայարան գիծն ավելացնելու արդյունքում երկրորդ գիծը դարձավ օղակաձև։ Դրանից հետո նախկին երկու գծերը պաշտոնապես դարձան մետրոյի ներկայիս չորս երթուղիները։
2016 թվականի մարտի 22-ին պայթյուններ տեղի ունեցան Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի Մալբեկ կայարանում։ Մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով մետրոյում մահացել է 17 մարդ, 106 ուղևոր վիրավորվել են։ Պայթյունից հետո մետրոպոլիտենը փակ էր մինչև ապրիլի 13-ը։ Մալբեկ կայարանի աշխատանքը վերականգնվել է ապրիլի 25-ին։ Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» կազմակերպությունը։
Բրյուսելի մետրոպոլիտենի ցանցը 2009 թվականի ապրիլի վերակազմավորումից հետո բաղկացած է 4 գծերից․
3, 4 և 7 համարի գծերը պատկանում են տրամվային, որն ներառում է ստորգետնյա տրամվայը։ Այն կառուցվել է 1970-ական թվականներից մինչև 1990-ականները, սակայն ամբողջությամբ չի վերափոխվել մետրոպոլիտենի։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou