Aller au contenu principal

Շյոնեբերգ


Շյոնեբերգ


Շյոնեբերգ (գերմ.՝ Schöneberg), թաղամաս Բեռլինի յոթերորդ վարչական Տեմպելհոֆ-Շյոնեբերգ  շրջանում։ Տեղակայված է շրջանի հյուսիսում։ Մինչև 2001 թվականը Բեռլինն ուներ իրեն պատկանող Շյոնեբերգ շրջանը, որը ներառում էր Ֆրիդենաու և ներկայիս Շյոնեբերգ թաղամասները։

1912 թվականին քաղաքը վերանվանվել է Բեռլին Շյոնեբերգ։ 1871 թվականից, Գերմանական կայսրության ձևավորումից հետո Շյոնեբերգի բնակչությունն սկսեց աճել։ Եթե 1871 թվականին այնտեղ ապրում էր 4 555 բնակիչ, ապա 1900 թվականին բնակչության թիվը հասավ 95 998-ի, իսկ 1919 թվականին՝ 175 093-ի։ Այդ էր պատճառը, որ 1898 թվականի ապրիլի 1-ին Շյոնեբերգն ստացավ քաղաքի կարգավիճակ և մեկ տարի անց դուրս եկավ Բրանդենբուրգի շրջանի կազմից՝ դառնալով առանձին քաղաք։

Աշխարհագրական դիրք

Շյոնեբերգը Բեռլին քաղաքի կենտրոնին մոտիկ, խիտ բնակեցված շրջան է։ Հյուսիսում սահմանակից է Տիրգարտենին, արևելքում՝ Կրոյցբերգին և Տեմպելհոֆին, հարավում՝ Շտեգելցին, արևմուտքում՝ Ֆրիդենային և Վիլմերսդորֆին, հյուսիս արևմուտքում՝ Շառլոտենբուրգին։

Պատկերասրահ

Տրանսպորտ

2006 թվականին բացվեց Զյուդկրոյց կայարանը և Շյոնեբերգն ստացավ ուղիղ կապի հնարավորություն հեռավոր և տարածաշրջանային քաղաքների հետ։ Բացի այդ, կայարանն սպասարկում է նաև ICE-երկաթգիծը, որն անցնում է Համբուրգ-Բեռլին-Լայպցիգ-Մյունխեն քաղաքներով։ Այստեղ գործում են նաև քաղաքային գնացքներ՝ S-Բանա (S1, S2, S25), այդ թվում՝ Բեռլինի Ռինգբանը (S41, S42, S46 и S47): Կարևորագույն քաղաքային կայարաններ են համարվում «Շյոնեբերգը» և «Զյուդկրոյցը»։ Գործում է նաև մետրո, որի ստորգետնյա կապուղիներն են՝ U1, U2, U3, U4, U7: Շյոնեբերգով անցնում են երկու մայրուղիներ՝ «A 100» և «A 103»: Տարածքի կարևոր մայրուղիներ են համարվում նաև հետևյալ փողոցները՝ Տաունէնտցիենշտրասե (գերմ.՝ Tauentzienstraße), Կլյայստշտրասե (գերմ.՝ Kleiststraße), Բյուլովշտրասե (գերմ.՝ Bülowstraße), Պոտսդամեր-Շտրասե (գերմ.՝ Martin-Luther-Straße) և Հաուպտշտրասե (գերմ.՝ Hauptstraße):

Նշանավոր մարդիկ

Բնիկներ

  • Վիլհելմ Ֆուրտվենգլեր (1886—1954), դիրիժոր և կոմպոզիտոր
  • Նելլի Զաքս (1891—1970), բանաստեղծուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Մառլեն Դիտրիխ (1901—1992),երգչուհի և դերասանուհի
  • Ժիզել Ֆրոյնդ (1908—2000), լուսանկարիչ և սոցիոլոգ
  • Վիլի Շտոֆ (1914—1999),քաղաքական գործիչ
  • Խելմուտ Նյուտոն (1920—2004), լուսանկարիչ

Շյոնեբերգում ապրողներ

  • Հանս Բալուշեկ, նկարիչ և գրող
  • Ավգուստ Բեբել, քաղաքական գործիչ
  • Գոթֆրիդ Բեն, պոետ
  • Էդուարդ Բերնշտեյն, հրապարակախոս, քաղաքական գործիչ
  • Դեվիդ Բոուի, երաժիշտ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, նկարիչ և դերասան
  • Ռոզա Լյուքսեմբուրգ, հեղափոխական, եվրոպական կոմունիստական շարժման երևելի դեմքերից մեկը
  • Վալտեր Շել, քաղաքական գործիչ, 1974-79 թվականներին եղել է Գերմանիայի նախագահ
  • Կլեր Վալդոֆ, երգչուհի, շանսոնյե
  • Էռնստ Բայս, գրող և բժիշկ
  • Բիլլի Ուայլդեր, ռեժիսոր, սցենարիստ
  • Պաուլ Ցեխ, պոետ
  • Կարլ Ցուխմայեր, դրամատուրգ
  • Մաքս Բրուխ,Կոմպոզիտոր ևդիրիժոր
  • Յակոբ Գրիմ, բանասեր, հեքիաթագիր
  • Վիլհելմ Գրիմ, բանասեր, հեքիաթագիր
  • Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆ ,ֆիզիկոս
  • Ռուդոլֆ Վիրխով, բժիշկ, գիտնական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • История района на официальном сайте Берлина(գերմ.)
  • Немецкий исторический музей: факты к 1 апреля 1912 г. Արխիվացված 2011-06-27 Wayback Machine(գերմ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Շյոնեբերգ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité