Aller au contenu principal

Izumi Garden Tower


Izumi Garden Tower


Izumi Garden Tower (ճապ.՝ 泉ガーデンタワー Իձումի Գա. դեն տավա), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Մինատո շրջանի Ռոպոնգի 1-6-1 թաղամասում։ Աշտարակում տեղակայված են բնակելի հարկաբաժիններ, հյուրանոց, ֆիտնես կենտրոն, օֆիսներ, խանութներ և ռեստորաններ։ Շինարարությունն ավարտելու պահին՝ 2002 թվականի հունիսի 30-ին, երկնաքերը Մինատո շրջանի ամենաբարձր շենքն էր, բայց արդեն 2003 թվականին իր բարձրությամբ զիջեց Roppongi Hills Mori Tower երկնաքերին։ Ստացավ շինարարության բնագավառի մրցանակ։ Izumi Garden Tower-ը կառուցվել է 1999 թվականի մարտի 16-ից մինչև 2002 թվականի հունիսի 30-ը, երկնաքերի բարձրությունը 216 մետր է, ունի 45 հարկ՝ գետնի վրա, և 2-ը՝ ստորգետնյա։ Այն ունի բացառիկ աստիճանակարգված ձև, ամբողջությամբ ապակեպատ վերելակ, որը գտնվում է շենքից դուրս։ Երկնաքերի ստորգետնյա հարկն անմիջականորեն կապված է Ռոպոնգի-Իտյոմո կայարանի, Նամբոկու մետրոյի գծի և Tokyo Metro-ի հետ։ Երնաքերի փոխարեն ենթադրվում էր ճապոնացի գրող Կաֆու Նագաիի տունը կառուցել, այդ իսկ պտաճառով երկնաքերի ներսում տեղադրեցին հուշատախտակ։

Տես նաև

  • Ճապոնիայի ամենաբարձր կառույցների ցանկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Официальный веб-сайт Արխիվացված 2018-08-25 Wayback Machine
  • Карта Արխիվացված 2018-06-19 Wayback Machine
  • Izumi Garden Արխիվացված 2005-06-10 Wayback Machine
  • Izumi Garden Tower Արխիվացված 2010-01-21 Wayback Machine Sumitomo Realty & Development
  • [1]
  • [2]
  • Izumi Garden Tower, Токио SkyscraperPage.com

Text submitted to CC-BY-SA license. Source: Izumi Garden Tower by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité