Aller au contenu principal

Mode Gakuen Cocoon Tower


Mode Gakuen Cocoon Tower


Mode Gakuen Cocoon Tower (ճապ.՝ モード学園コクーンタワ), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Սինձյուկու շրջանի Նիսի-Սինձյուկու թաղամասում։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է 2008 թվականի հոկտեմբերին, բարձրությունը կազմում է 204 մետր։ Այս շենքում կա 3 ուսումնական հաստատություն՝ Tokyo Mode Gakuen-ը (նորաձևության մասնագիտացված տեխնիկական ուսումնարան), HAL Tokyo-ն (տեխնոլոգիաների և դիզայնի քոլեջ), իսկ Shuto Ikō-ն բժշկական քոլեջ է։ Աշտարակը, ըստ իր ուսումնական մասնաշենքի բարձրության, երկրորդն է աշխարհում և 19-րդը՝ Տոկիոյի ամենաբարձր շենքերի ցանկում։

Դիզայն

Նոր երկնաքերի դիզայնն ընտրվել էր մրցույթի արդյունքում։ Միակ պայմանն այն էր, որ շենքը չպետք է ուղղանկյունաձև լիներ։ Մրցույթի համար ընդունվեց 150 առաջարկ՝ մոտ 50 ճարտարապետներից։ Արդյունքում հաղթեց Կենձո Տանգեի կողմից մշակված առաջարկը։

Կառուցում

Աշտարակի կառուցումն սկսվել է 2006 թվականին և ավարտվել է 2008 թվականի հոկտեմբերին։ Շինարարությունը կատարվում էր Asahi Life ապահովագրական ընկերության ավերված շտաբ-բնակարանի տեղում։ 204-մետրանոց, 50-հարկանի այս աշտարակն իր ուսումնական մասնաշենքի բարձրությամբ երկրորոդն է աշխարհում (զիջում է միայն Մոսկվայի պետական համալսարանին) և 17-րդ տեղը՝ Տոկիոյի ամենաբարձր կառույցների ցանկում։

Tokyo Mode Gakuen-ը, ում անունը կրում է շենքը, նորաձևության դպրոց է։ Մյուս դպրոցները՝ HAL Tokyo-ն և Shuto Ikō-ն, հանդիսանում են ՏՏ ոլորտի և բժշկական ուսումնական հաստատություն և գտնվում են Mode Gakuen University-ի ենթակայության ներքո։

Տես նաև

  • Ճապոնիայի ամենաբարձր կառույցների ցանկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Mode Gakuen - About the school Արխիվացված 2011-09-03 Wayback Machine – Offizielle Seite (englisch)
  • Tokyo gives us an education.Արխիվացված 2014-10-07 Wayback Machine In: WorldArchitectureNews.com, 23. Januar 2009
  • Mode Gakuen Cocoon Tower. Japan, Tokyo 2008 Արխիվացված 2012-09-22 Wayback Machine, Tange Associates, mit Fotos

Text submitted to CC-BY-SA license. Source: Mode Gakuen Cocoon Tower by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé