Aller au contenu principal

Ճապոնիայի դրամահատարան


Ճապոնիայի դրամահատարան


Ճապոնիայի դրամահատարան (独立 行政 法人 造幣 局 Dokuritsu Gyōsei Hōjin Zōheikyoku), ճապոնական կառավարության անկախ վարչական ինստիտուտ է, որը պատասխանատու է Ճապոնիայի մետաղադրամների արտադրության և շրջանառության համար։ Գործակալությունն իր գլխամասային գրասենյակն ունի Օսակայում՝ Տոկիոյի և Հիրոսիմայի մասնաճյուղերով։ Ճապոնական դրամահատարանը չի արտադրում թղթադրամ, այդ պարտականությունը դրված է Ազգային տպագրության գրասենյակի վրա։

Պատմություն

Մեյձիի կառավարության առաջին գործերից մեկը Ճապոնիայի կայսերական դրամահատարանի ստեղծումն էր՝ որպես կառուցողական քայլ Ճապոնիայի շրջանառվող արժույթը արդիականացնելու ուղղությամբ։ Մեյձիի վաղ շրջանում թղթադրամները սկզբում տպագրվել են Գերմանիայի Դոնդորֆի և Նյուման քաղաքներում։ Եվրոպական արտադրանքը ստուգվել և կնքվել է Ֆինանսների նախարարությանը կից Թղթադրամների գրասենյակում։ Թղթադրամների արտադրության գործարան կառուցելու առաջարկը ներկայացվել է Պետական բարձր խորհրդին 1874 թվականի մայիսին, իսկ շինարարությանը հավանություն է տրվել նույն տարվա դեկտեմբերին։ Երկհարկանի արևմտյան կարմիր աղյուսից կառուցված շենքն ավարտվել է 1876 թվականի հոկտեմբերին։

Տասնամյակների ընթացքում դրամահատարանը գործառույթները ընդլայնել է՝ ընդգրկելով ճապոնական պատվո նշանների (շքանշանների), մեդալների և մետաղական արվեստի առարկաների արտադրության, մետաղական հանքաքարերի և հանքանյութերի վերլուծության և փորձարկման, ինչպես նաև թանկարժեք մետաղների ապրանքատեսակների հարգադրոշման սերտիֆիկացման գործառույթները։

2003 թվականի ապրիլի 1-ին դրամահատարանը դարձավ Միավորված գործադիր վարչություն։

Օսակայի գլխամասայի գրասենյակ

  • 1871. Կավասակիում, Օսակա, տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությունից հետո սկսվեցին մետաղադրամների հատման ընթացիկ աշխատանքները։ Դրամահատարանի աշխատանքը շտապ անհրաժեշտ էր մետաղադրամների շուրջ խառնաշփոթը վերացնելու համար, որը հանդիսանում էր Տոկուգավայի ժամանակաշրջանի կրկնվող առանձնահատկությունն էր։

Տոկիոյի մասնաճյուղ

  • 1879. Դրամահատարանի այս մասնաճյուղը տեղակայվել է Ֆինանսների նախարարության շենքում։ Այս գրասենյակի հիմնական գործառույթն էր ոսկի և արծաթ ընդունելը մետաղադրամներ պատրաստելու համար, որոնք այնուհետև վերադարձվել են բերողին։ Սակայն մասնաճյուղի գործունեությունը դադարեցվել է 1907 թվականին։
  • 1929. Մասնաճյուղը տեղակայված է Կոյիմաչի-կուում։ Այս գրասենյակի հիմնական գործառույթը կենտրոնացած է թանկարժեք մետաղներից ապրանքատեսակների հարգորոշման սերտիֆիկացման վավերացման վրա։
  • 1939. Մասնաճյուղը տեղափոխվեց ներկայիս հասցե՝ Տոշիմա-կուում, որպեսզի հնարավորություն ընձեռվեր նրա գործունեության ընդլայնման համար։

Հիրոսիմայի մասնաճյուղ

  • 1942. Հիրոսիմայի պրեֆեկտուրայում դրամահատական գործարանի շինարարությունը որոշվել է տարբեր հարավ-արևելյան Ասիայի երկրների համար Ճապոնիայում մետաղադրամներ հատելու նպատակով։
  • 1945. Մետաղադրամների հատումը նախ սկսվել է փետրվարին։ Սակայն արտադրությունը դադարեցվել է այդ նույն տարում։
  • 1946. Գործողությունները վերսկսվեցին ներկայիս հասցեում։
  • 1948. Մասնաճյուղը դառնում է իրավասու մետաղադրամների ամբողջ գործընթացի կառավարման համար։

Ստանդարտներ

Ճապոնիայի դրամահատարանը ձգտում է իր գործունեությունը բերել Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) կողմից ներկայացվող սահմանների շրջանակ։

Տես նաև

  • Independent Administrative Institution
  • Ֆինանսների նախարարություն (Ճապոնիա)
  • Ճապոնական իեն
  • Սենպուկան
  • Ազգային տպագրության գրասենյակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Japan Mint English web site
  • National Archives of Japan, Digital Gallery, see documents and images relating to Meiji era mint
  • Building a national currency (1868-1899)
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Ճապոնիայի դրամահատարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé