Aller au contenu principal

The Kitahama


The Kitahama


The Kitahama (ճապ.՝ ザ・キタハマ), բարձրահարկ բնակելի շենք՝ տեղակայված Ճապոնիայի Օսակա քաղաքի Տուո շրջանի Կորայբաշի 1-7-5 հասցեում։

Երկնաքերը կառուցվել է 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի մայիս։ Բարձրությունը կազմում է 209.35 մետր, հարկերի քանակը՝ 54 (ունի նաև 1 ստորգետնյա հարկ)։ Այս երկնաքերը, ըստ իր բարձրության, չորրորդն է Օսակա պրեֆեկտությունում և 25-րդը՝ Ճապոնիայում։ Սա լիովին բնակեցված ամենաբարձր շենքն է Ճապոնիայում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 79,605.68 մ²։ Այս շինության ճակատային ապակյա հատվածը հանդիսանում է շենքի՝ տեսարժան վայր լինելու բնորոշիչներից մեկը։

Տրանսպորտ

Երկնաքերին ամենամոտ երկաթուղային գիծը Կիտահամա կայարանն է։

Տես նաև

  • Ճապոնիայի ամենաբարձր կառույցների ցանկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Կիտահամայի պաշտոնական վեբկայք


Text submitted to CC-BY-SA license. Source: The Kitahama by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité

Non trouvé