Aller au contenu principal

Նագատա-տյո


Նագատա-տյո


Նագատա-տյո (ճապ.՝ 永田町, ながたちょう), Տոկիոյի թաղամասերից մեկը՝ տեղակայված Թիյոդա հատուկ շրջանում։ Տեղակայված է Կայսերական պալատից դեպի հարավ՝ Ուտիբորի և Սոտոբորի փողոցների միջև։ Ճապոնիայի քաղաքական կյանքի գլխավոր կենտրոնն է։ Մակերեսը մոտ 683 600 մ²։ 2010 թվականին բնակչության թիվը կազմել է մոտ 388 000 մարդ է։ Էդոյի ժամանակաշրջանի ընթացքում նրա նախնիներն ապրում էին այս շրջանում։ Մեյձիի հեղափոխությունից հետո՝ 1868 թվականին, նրանց մասնավոր տներն անցան կառավարական հսկողության ներքո և տրեցին զինված ուժերին։

1936 թվականին Նագատա-տյոյում կառուցվեց Ճապոնիայի խորհրդարանի շենքը։ Այսպիսով թաղամասը վերածեց երկրի կարևորագույն քաղաքական կենտրոնի։ Բացի խորհրդարանից՝ Նագատա-տյոյում նաև կառուցվեցին Ճապոնիայի վարչապետի նստավայրը, խորհրդարանի 2 պալատնեերի պատգամավորական տները, Ճապոնիայի ազգային խորհրդարանական գրադարանը, Ճապոնիայի նախարարների կաբինետի կառավարական շենքերը, ինչպես նաև և Խիե ձինձյան։ Արդարադատության նախարարության նախկին շենքը կառուցված էր կարմիր տուֆից և ներառվել է Ճապոնիայի մշակութային արժեքների ցանկի մեջ։

Նագատա-տյոյով են անցնում Տոկիոյի մետրոյի հիմնական գծերը՝ Մարուոնոտին և Նամբոկուն։ Թաղամասի հյուսիսով և արևելքով է անցնում Տոկիոյի ներքին շրջանաձև արագընթաց ավտոճանապարհը։ Նագատա-տյոյի ողջ տարածքը կանաչապատ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թիյոդա շրջանի պաշտոնական էջ

Text submitted to CC-BY-SA license. Source: Նագատա-տյո by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité