Aller au contenu principal

Մագրիտ թանգարան


Մագրիտ թանգարան


Մագրիտ թանգարան (անգլ.՝ Magritte Museum, ֆր.՝ Musée Magritte, հոլ.՝ Magritte Museum), թանգարան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ նվիրված բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտին։ Այն Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանի մաս կազմող թանգարաններից է։

Թանգարան

Մագրիտ թանգարանը հասարակության համար բացվել է 2009 թվականի մայիսի 30-ին Բրյուսելում։ Թանգարանը գտնվում է նեոկլասիկ ոճով կառուցված Ալտելոհ հյուրանոցի հինգերորդ հարկում։ Այն ցուցադրում է Մագրիտի ավելի քան 200 բնօրինակ նկար, գծանակար և քանդակ՝ ներառյալ Վերադարձը, Շեհերազադեն և Լույսերի կայսրությունը։

Այս բազմակարգ մշտական հավաքածուն Մագրիդի` որևէ տեղ առկա ամենամեծ արխիվն է, որի մեծ թվով աշխատանքներ վերցվել են ուղղակի իր այրուց` Ժորժետ Մագրիտից, և Իռեն Համոյիրից, որը նրա նկարների առաջին հավաքողն էր։ Բացի այդ, թանգարանը ներառում է 1920 թվականի Մարգրիտի նկարչական փորձերը և կարճ սյուրռեալիստական ֆիլմերը, որոնք նա նկարահանել է 1956 թվականից։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մագրիտ թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité