Aller au contenu principal

Ճապոնական խաղաղության զանգ


Ճապոնական խաղաղության զանգ


Ճապոնական խաղաղության զանգ, Միավորված ազգերի կազմակերպության խաղաղության խորհրդանիշ։ Ձուլվել է 1952 թվականի նոյեմբերի 24-ին և 1954 թվականի հունիսի 8-ին ընծայվել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ որպես ճապոնական ժողովրդի պաշտոնական նվեր։ Խաղաղության այս խորհրդանշական զանգը ՄԱԿ-ին նվիրվել է այն ժամանակ, երբ Ճապոնիան դեռևս պաշտոնապես ընդունված չէր դրա կազմում։

Պատմություն

Ճապոնական Թադա գործարանը զանգը պատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության օրը։ Այն ձուլել է Չիյոջի Նակագավան Ուվաձիմա քաղաքի տաճարի Խաղաղության Բանզայի զանգի նմանությամբ։ Նակագավան հետագայում հիմնել է Խաղաղության զանգի համաշխարհային ասոցիացիան։ Կարճ ժամանակով զանգը տեղափոխվել է Օսակա քաղաք՝ Էքսպո 70 տոնավաճառին ներկայացվելու համար, որից հետո վերադարձվել Նյու Յորքում 42-րդ փողոցի ու Առաջին պողոտայի վրա իր մշտական տեղը։

ՄԱԿ-ին զանգը նվիրել է ՄԱԿ-ի ճապոնական դիտորդ Ռենզո Սավադան։ Նա մեկնաբանել է, որ «Զանգը մարմնավորում է ո՛չ միայն ճապոնացիների, այլ նաև ամբողջ աշխարհի բոլոր ժողովուրդների խաղաղության ձգտումը։ Այսպիսով, այն խորհրդանշում է ՄԱԿ-ի համընդհանրությունը»։

Նկարագրություն

Զանգը կշռում է 116 կգ, ունի 1 մ բարձրություն և հիմքի 0․6 մ տրամագիծ։ Ձուլման համար անհրաժեշտ մետաղն ստացվել է 1951 թվականին Փարիզում անցկացված ՄԱԿ-ի 13-րդ գլխավոր համագումարի 60 ազգերի պատգամավորների հանգանակած մետաղադրամներից։ Պատգամավորներից գումարը երեխաներն են հավաքել։

Զանգի մեկ կողմում ճապոներեն տառերով արձանագրություն կա՝ «Կեցցե կատարյալ խաղաղությունն աշխարհում» 世界絶対平和萬歳։

1977 թվականին ՄԱԿ-ին նվիրվել է նաև փայտե մուրճ, իսկ սինտոիստական քահանաների կողմից օրհնված զանգի լարը նվիրվել է ՄԱԿ-ին 1990 թվականի մարտի 20-ին՝ Երկրի օրը։

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ճապոնական խաղաղության զանգը տեղադրված է նոճիների փայտից պատրաստված սինտոիստական տաճար հիշեցնող կառույցի մեջ։ Կառույցի քարե պատվանդանը նվիրել է Իսրայելը։

Իրադարձություններ և գործառույթ

Զանգի հնչեցում

Ավանդաբար ճապոնական խաղաղության զանգը հնչեցվում է տարվա մեջ երկու անգամ․ գարնան առաջին օրը՝ գիշերահավասարին, Երկրի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ և երկրորդ անգամ՝ ամեն սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացման օրը, որը համընկնում է 1981 թվականին Գլխավոր ասմբլեայի կողմից ընդունված Խաղաղության միջազգային օրվա հետ։ Զանգը հնչել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին սուրբ Ֆրենսիսի տոնին, որը խորհրդանշում էր Հռոմի պապ Պողոս VI-ի՝ ՄԱԿ կատարած պաշտոնական այցելության մեկ տարին։ Զանգը հազվադեպ է հնչում այլ կարևոր առիթներով։

Երկրի օրվա տոնակատարություններ

Ամեն տարի Երկրի օրը Ջոն ՄքՔոնելի հիմնած կազմակերպությունը պատասխանատու է Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում անցկացվող Երկրի օրվան նվիրված տոնակատարությունների համար։ Ամեն տարի տարբեր մարդիկ են արժանանում տոնակատարության մաս կազմող զանգը հնչեցնելու պատվին։

Խաղաղության զանգը հնչեցնելու պատվին արժանացածների ցուցակ

Հիշատակություն

Տարելիցներ

1994 թվականին հատուկ արարողությամբ նշվել է ճապոնական խաղաղության զանգի քառասուներորդ տարելիցը։ Արարողության ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին կրկնել է, որ

«Երբ էլ որ այն հնչել է, այս ճապոնական խաղաղության զանգը պարզ ուղերձ է հղել։ Ուղերձը հղվել է ամբողջ մարդկությանը։ Խաղաղությունն անգին է։ Խաղաղություն փափագելը բավական չէ։ Խաղաղությունն աշխատանք է պահանջում՝ երկար, ծանր, դժվարին աշխատանք։»

Տպագրության մեջ

Դանիացի Ուլ Հեմանի նախագծած ճապոնական խաղաղության զանգի դրոշմանիշների շարք է թողարկվել 1970 թվականին։ Դրոշմանիշները տպագրվել են Տոկիոյի կառավարության տպագրական բյուրոյի կողմից։

Ճապոնական այլ խաղաղության զանգեր

«Համաշխարհային խաղաղության զանգի ասոցիացիայի» կողմից ամբողջ աշխարհին նվիրվել են խաղաղության զանգի ավելի քան քսան կրկնօրինակներ․

  • Սոյա հրվանդան, Հոկայդո, Ճապոնիա, 1988
  • Իսիգակի կղզի, Օկինավա, Ճապոնիա, 1988
  • Անկարա, Թուրքիա, 1989
  • Բեռլին, Գերմանիա, 1989
  • Վարշավա, Լեհաստան, 1989 (գողացվել է 2002 թվականին, վերատեղադրվել 2015 թվականին)
  • Օսակա, Ճապոնիա, 1990
  • Թաքուբայա, Մեխիկո, Մեքսիկա, 1990
  • Քոուրա, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, 1992
  • Ուլան Բատոր, Մոնղոլիա, 1993
  • Կեսոն-սիթի, Ֆիլիպիններ, 1994
  • Վիեննայի միջազգային կենտրոն, Ավստրիա, 1995
  • Օտտավա, Օնտարիո, Կանադա, 1996
  • Բրազիլիա, Բրազիլիա, 1997
  • Բուենոս Այրես, Արգենտինա, 1998
  • Կիտո, Էկվադոր, 1999
  • Լոս Անջելես, ԱՄՆ, 2001
  • Ալկոբենդաս, Մադրիդի ինքնավար համայնք, Իսպանիա, 2003
  • Տաշքենդ, Ուզբեկստան, 2003
  • Ամագասակի, Ճապոնիա, 2005
  • Քրայսթչըրչ, Նոր Զելանդիա, 2006
  • Խիեյ լեռ, Օթսու, Ճապոնիա, 2007
  • Սան Ֆրանցիսկո, Արգենտինա, 2014
Collection James Bond 007

Տես նաև

  • ՄԱԿ-ի արվեստի հավաքածու
  • Համաշխարհային խաղաղության զանգ

Ծանոթագրություններ

  • Brief History Of The Original Peace Bell In New York City
  • Japanese Peace Bell, United Nations, UN.org, 2001
  • Kitaro Shikoku Peace Bell Project
  • Bells & Gongs for Peace



Text submitted to CC-BY-SA license. Source: Ճապոնական խաղաղության զանգ by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité