Aller au contenu principal

Բրոնքսի մանկական թանգարան


Բրոնքսի մանկական թանգարան


Բրոնքսի մանկական թանգարան (անգլ.՝ Bronx Children's Museum), մանկական թանգարան, որը հիմնադրվել է 2005 թվականին և գտնվում է Միլլ Փոնդ Պարկում, Սաութ Բրոնքսում, Նյու Յորքում։ 2011 թվականից սկսած թանգարանը ծառայություններ է մատուցել իր Թանգարան անիվների վրա ավտոբուսից դուրս, որը նաև հայտնի է որպես «մանուշակագույն ավտոբուս»։ Թանգարանը մանուշակագույն ավտոբուսի միջոցով տարեկան հասնում է մոտ 10,000 մարդու The museum reaches about 10,000 people per year through the purple bus.։ Շինարարարակ աշխատանքներն ավարտելուց հետո նրա հիմնական ցուցահանդեսային տարածքը տեղակայված կլինի Mill Pond զբոսայգում գտնվող Power House շենքի երկրորդ հարկում։

Թանգարանի աջակիցների թվում են Գերագույն դատարանի դատավոր Սոնիա Սոտոմայորը և «Սեզամ փողոցի» նախկին աստղ Սոնիա Մանզանոն, որոնք թանգարանի «Մեծ երազ» ամառային ծրագրի երկու կանոնավոր մասնակիցներն են։ Մանզանոն նաև գրել է մանկական գիրք թանգարանի համար, որը պատմում է մոտակա Բարձր կամրջի մասին։ Թանգարանի հետ կապված այլ հայտնի մարդիկ են Քերրի Վաշինգտոնը և Չաս Փալմինթերին, որոնցից երկուսն էլ թանգարանի ամենամյա գալա համերգների հյուրերն են, ինչպես նաև` Սամի Հոսթինը, որը թանգաանի տնօրենների խորհրդի անդամ է։

Ցուցասրահի շենքի հիմնարկեքի օրը նշվել է 2017 թվականի հուլիսի 12-ին։ Մշտական շենքը ակնկալվում է շահագործման հանձնել 2020 թվականին։

Տես նաև

  • Բրուքլինի մանկական թանգարան
  • Գեղարվեստի մանկական թանգարան

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բրոնքսի մանկական թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité

Non trouvé