Aller au contenu principal

Վանկուվեր (հյուրանոց)


Վանկուվեր (հյուրանոց)


Հյուրանոց «Վանկուվեր» (անգլ.՝ Hotel Vancouver), բազմահարկ շենք, որը գտնվում է Վանկուվերի (Կանադա) կենտրոնում։ 1939-1972 թվականներին համարվել է քաղաքի ամենաբարձր շենքը։ Կառուցման պահին բարձրությամբ հինգերորդ շենքն էր Կանադայում։

Պատմություն

Ստեղծողները ճարտարապետներ Ջոն Արչիբալդը և Ջոն Սկոֆիլդ են։ Շենքն ունի 17 հարկ և 111 մ բարձրություն։ 1939 թվականի մայիսի 25-ին տեղի է ունեցել հյուրանոցի բացումը։ Ի սկզբանե պետք է կոչվեր «Բրիտանական Կոլումբիա»։ 1988 թվականին հյուրանոցը գնել է Canadian Pacific Hotels ցանցը, որը վերանվանվել է Fairmont Hotels and Resorts, իսկ հետո հյուրանոցն ստացել է Fairmont Hotel Vancouver անվանումը։

Ավելի վաղ Վանկուվեր անունը կրել են երկու այլ հյուրանոց, որոնք գտնվում էին հարևան թացղամասերում։ Մեկըգոյատևել է մինչև 1887-1916 թվականները, իսկ մյուսը՝ 1916-1939 թվականները։

Մեծ ճգնաժամի ժամանակ հյուրանոցի շինարարությունը սառեցվել է 5 տարով։ Շինարարությունը վերսկսելուց հետո շինարարությունը անցկացվել է ավրալային ռեժիմով՝ նպատակ ունենալով այն ավարտել Ջորջ 6-րդ թագավորի և Եղիսաբեթ թագուհու քաղաք այցելությանը։

Հյուրանոցը հիմնավերանորոգվել է 1989-1999 թվականներին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Վանկուվեր (հյուրանոց) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé