Aller au contenu principal

Գեղագիտական ոճ


Գեղագիտական ոճ


Գեղագիտական ոճ (անգլ.՝ Picturesque style), ճարտարապետական ուղղություն Անգլիայում XVIII դարի վերջին, XIX դարի սկզբին, որը նախորդում է գոթական Վերածնունդին։ Գեղագիտական ոճը զարգացել է որպես մարտահրավեր՝ ճարտարապետության մեջ գիտական և մաթեմատիկական ճշգրտության պահպանմանը։ Այն ուրվագծվել է XVIII դարում։ Համաչափության հիմնական սկզբունքները և կանոնակարգությունը ճարտարապետության մեջ մերժվեցին, և շեշտը դրվեց բնական զգայականության, բազմազանության և անկանոնության վրա։ Թոմաս Ուոթելիի «Դիտարկումներ ժամանակակից այգեգործության վերաբերյալ» (1770) աշխատությունը եղել է առաջին հետազոտությունը՝ նվիրված գեղագիտական ոճի տեսությանը։ Այնտեղ դիտարկվում են անգլիական այգիները, որոնք ներկայացված են գեղագիտական ոճով։ Այգիները կամ բնությունն ամբողջությամբ համարվում էին գեղագիտական ոճի էական հիմքը։ Գեղագիտության (Գեղագիտություն) գեղագիտական հայեցակարգի մշակման գործում մեծ ներդրում է ունեցել Յուվդեյլ Պրայսը (1747-1829)։ Տվյալ ժամանակաշրջանի հրաշալի գաղափարներից մեկն այն էր, որ ճարտարապետությունը բնության մի մասն է։ Տաղանդավոր ճարտարապետ և քաղաքաշինարար Ջոն Նեշը (1752-1835) ստեղծել է առաջին «քաղաք–այգին» և հետագա դարաշրջանի առավել ուշագրավ օրինակներից մեկը։ Այն փաստը, որ ոճի յուրահատուկ առանձնահատկությունն անկանոնությունն է, իր արտահայտությունը գտավ Քրոնհիլլի (1802) ասիմետրիկ ուրվանկարներում (Էփեմ, Շրոփշիր կոմսություն)։ Գյուղ Բլեյզ-Համլետ Նեշը (1811) համարվում է գյուղի մոդել՝ բաղկացած անկարգություններ ունեցող հատվածներում տեղակայված «հասարակ տնակներից», որոնց տանիքները ոճավորված էին ծղոտով։ Սմիթսոնյան ինստիտուտը Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան)|Վաշինգտոն]], կառուցված է համաձայն Ջեյմս Րևնիկի նախագծի և շրջապատված է հոյակապ այգու լանդշաֆտով–սա գեղագիտական ոճի կառուցվածքի ևս մեկ վառ օրինակ է։ Գեղագիտական ոճը որպես թեմա հայտնվեց Իտալիայում ուշ Վերածննդի շրջանում, որտեղ pittoresco տերմինը սկսեց կիրառվել արվեստի գրություններում, ինչպես երևում էր իտալացի հեղինակների մոտ, ինչպիսիք են Վասարի (1550), Լոմազզոն (1584) և Ռիդոլֆին (1648)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • The Picturesque: Architecture, Disgust and other Irregularities(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Գեղագիտական ոճ by Wikipedia (Historical)