Aller au contenu principal

Արցախբանկ


Արցախբանկ


«Արցախբանկ» (նաև՝ «Արցախբանկ» ՓԲԸ), Հայաստանում և Արցախի Հանրապետությունում ֆինանսաբանկային գործառույթներ կատարող փակ բաժնետիրական ընկերություն։ Այն լիցենզավորված է և վերահսկվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից։

Ըստ բանկն կայքի տեղեկատվության՝ այն 16․03․2022 թվականի դրությամբ ունի 9 մասնաճյուղ Հայաստանում և 10 մասնաճյուղ Արցախում։

Պատմություն

Բանկը հիմնադրվել է 1996 թվականի փետրվարի 12-ին։ 1996 թվականի նոյեմբերի 6-ին «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերակազմավորվել է «Արցախբանկ» բաց բաժնետիրական ընկերության։ 2001 թվականի հունիսի 24-ին «Արցախբանկ» ԲԲԸ-ն նորից վերակազմավորվել է «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ)։

Բանկը հանդիսանում է Հայկական քարտի (անգլ.՝ Armenian Card, ArCa) բաժնետեր և հայկական ArCa ազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, Europay/MasterCard միջազգային վճարային համակարգի անդամ և SWIFT համակարգի անդամ։

Արցախբանկը հանդիսանում է միջազգային դրամական փոխանցումների համակարգերի մասնակից, ինչպիսիք են MoneyGram-ը, Migom-ը, Leader-ը, Anelik-ը։ Բանկն ունի թղթակցային հարաբերություններ 25 բանկերի հետ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան։

Գործարքներ

2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ՝ այն Երևանում 7 մասնաճյուղեր ունի, իսկ Արցախում՝ 15։ Բանկը սպասարկում է 43,787 հաճախորդների, որոնցից 41,427-ը ֆիզիկական անձինք են։ 2020 թվականի դրությամբ՝ այն 482 աշխատող ունի։

Տես նաև

  • Հայկական դրամ
  • Արցախյան դրամ
  • Հայաստանի տնտեսություն
  • Արցախի Հանրապետության տնտեսություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արցախբանկի պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-10 Wayback Machine
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախբանկ by Wikipedia (Historical)


INVESTIGATION