Aller au contenu principal

Չիկագոյի Առևտրի պալատի շենք


Չիկագոյի Առևտրի պալատի շենք


Չիկագոյի Առևտրի պալատի շենք (անգլ.՝ Chicago Board of Trade Building), երկնաքեր Չիկագոյում` ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում։ 1930 թվականից մինչև 1965 թվականը հանդիսանում էր Չիկագոյի ամենաբարձր շենքը։ 1978 թվականի հունիսի 16-ին շենքը ներառվել է ԱՄՆ պատմական վայրերի գրանցամատյանում։ Շինությունն ի սկզբանե կառուցվել է միայն Չիկագոյի առևտրի պալատի համար, որը 2007 թվականին միավորվել է Չիկագոյի ապրանքային բորսաի հետ։

Կառույց

Շենքի գագաթը զարդարված է հին հռոմեական դիցաբանության պտղաբերության Ցերերա աստվածուհու քանդակով, պատրաստված է չժանգոտվող պողպատից։ Քանդակի ընտրությունը պատահական չէր։ Չիկագոյի ապրանքային բորսաի շենքում է իրականացվում հացահատիկի ամենամեծ առևտուրը։

Մշակույթում

Չիկագոյի առևտրի պալատի շենքը բազմիցս օգտագործվել է տարբեր ֆիլմերի նկարահանումներում։ Օրինակ, այն օգտագործվում է որպես Ուեյն Էնտերպրայզ ընկերության գլխամասային գրասենյակ «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմում։ Շենքը ֆիլմի սկզբում հստակ երևում է Գոթամի համայնապատկերում՝ Ուիլիս-թաուերի և Ամերիկյան հեռախոսային և հեռագրական ընկերության կենտրոնի հետ միասին։

Բացի այդ, շենքն օգտագործվել է հետևյալ ֆիլմերում.

  • «Ֆերիս Բուլերը մեկ օր արձակուրդ է վերցնում»
  • «Անպարտելիn»
  • «Անիծված ուղի»
  • «Խավարի ասպետը»

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական շենքի էջ CBOT.com
  • CME խմբի հավաքածուները Չիկագոյի Իլինոյսի համալսարանում

Text submitted to CC-BY-SA license. Source: Չիկագոյի Առևտրի պալատի շենք by Wikipedia (Historical)


INVESTIGATION