Aller au contenu principal

Baby Shark


Baby Shark


«Baby Shark», շնաձկների ընտանիքի մասին մանկական երգ։ Pinkfong կորեական նախագծով տեսահոլովակը դարձել է հայտնի վիրուսային տեսանյութ. ՅուԹյուբում երգը լսվել է 6 մլրդ անգամ։ 2018 թվականի աշնանը երգը 11 շաբաթ եղել է Kid Digital Song Sales հիթ-շքերթի առաջին տեղում։

Պատմություն

«Baby Shark»-ը եղել է խարույկի մասին երգ, որտեղ շնաձկների ընտանիքի յուրաքանչյուր անդամ ներկայացվել է ձեռքերի տարբեր շարժումներով։ Տարբեր տարբերակներում շնաձկները որսում են ձկների, ուտում են նավաստի կամ սպանում են մարդկանց, ովքեր հետո հայտնվում են երկնքում։

Գերմանական տարբերակ

«Baby Shark»-ի պարային տարբերակն առաջին անգամ առցանց տարածվել է Յություբում 2007 թվականին՝ «Kleiner Hai» անվանումով տեսահոլովակի միջոցով, որը հրապարակվել է Ալեքսանդրա Մյուլլերի (գերմ.՝ Alexandra Müller) կողմից, որը նաև հայտնի է alemue բեմական կեղծանվամբ։ Այս տարբերակը կապված է Ծնոտներ ֆիլմի երաժշտության հետ, որտեղ պատմվում է փոքրիկ շնաձկան մասին, ով մեծանում է և ուտում է լողորդի։ Տեսահոլովակը շատ արագ ձեռք է բերել հայտնիություն։ Երգը հասել է առավելագույնին՝ գերմանական հիթ-շքերթի 25-րդ տեղում և ավստրիական հիթ-շքերթի 21-րդ տեղում։ Երգի և օրիգինալ տեսահոլովակի հիման վրա Յություբ համայնքը ստեղծել է հայտնի երաժշտական տեսահոլովակ, որը քրաուդսորսինգի տիպիկ օրինակ է։ Երգի գերմանական տարբերակը մնում է հայտնի գերմանական երիտասարդական խմբերի շրջանում և մի քանի տարբերակներ (նաև գերմաներենի տարբեր բարբառներով) հրապարակվել են այն պահից հետո, երբ նրանք 2007 թվականին առաջին անգամ ձեռք են բերում հայտնիություն։

Pinkfong-ի տարբերակ

«Baby Shark» երգը հանրածանոթ է դարձել Pinkfong-ի կողմից թողարկված տեսանյութով, որը Հարավային Կորեայի SmartStudy մեդիա-սթարթափի կրթական ապրանքանիշն է, որը կոչվում է «Baby Shark» (հանգըլ: 상어 가족; կոր․ նոր ռոմ․: Sang-eo Gajok), թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին և ունեցել է 2 մլրդ-ից ավելի դիտում։ Այս տարբերակը սկսվում է չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի սիմֆոնիա № 9-ով , որը հիշեցնում է Ծնոտներ ֆիլմի երաժշտությունը։ Երգում պատմվում է շնաձկների ընտանիքի մասին, որոնք որսում են ձկներին։

2017 թվականին Ինդոնեզիայում տեսահոլովակը դարձել է վիրուսային, և տարիների ընթացքում տարածվել է ասիական շատ երկրներում՝ հատկապես Հարավարևելյան Ասիայում։ Բջջային հավելվածը ներառվել է 2017 թվականին Հարավային Կորեայի, Բանգլադեշի, Սինգապուրի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի և նման երկրներում ընտանեկան հավելվածների (family apps) կատեգորիայում ամենածանրաբեռնվածների տասնյակում, «Baby Shark» երգի պարային տարբերակը թողարկվել է 2016 թվականի հունիսի 17-ին և ստացել է ավելի քան 2 մլրդ դիտում ամբողջ աշխարհում՝ դառնալով Յություբի 26-րդ ամենադիտվող տեսահոլովակը։

Իր ճանաչվածության համար, նա խթանել է օնլայն պարերի հանդեպ ընդհանուր հետաքրքրվածություն ամբողջ աշխարհում, այդ ժամանակ մեջբերելով՝ «Հաջորդ մեծ գործը՝ Gangnam Style-ի իշխելուց հետո»։ Քեյ փոփ խմբերը՝ Girls' Generation, Twice, Red Velvet, Blackpink սկսեցին խթանել այս վիրուսային երգի տարածումը՝ քավր տարբերակների և պարերի միջոցով՝ մասնավորապես իրենց հեռուստաշոուների և համերգների ժամանակ։ 2018 թվականի օգոստոսին երգը սկսեց տարածվել Եվրոպայում և Ամերիկայում։ 2018 թվականի սեպտեմբերին Էլեն Դեջեներեսը իր Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ ցույց է տվել իր սեփական տարբերակը, իսկ Ջեյմս Քորդենը իր տարբերակը ցույց է տվել «The Late Late Show with James Corden» շոուի ժամանակ։ 2018 թվականի դեկտեմբերի սկզբին երգը եղել է The X Factor հեռուստահաղորդման մեջ, քանի որ դա խնդրել էր Էրիկը՝ ժյուրիի գլխավոր անդամի և պրոդյուսեր Սայմոն Քաուելի չորս տարեկան որդին։

Անգլերեն տարբերակում միայն թվարկվում է շնաձկների ընտանիքը, իսկ կորեական տարբերակում ասվում է՝ մայրիկ շնաձուկը «համակրելի է», հայրիկ շնաձուկը՝ «ուժեղ», տատիկ շնաձուկը՝ «բարի», իսկ պապիկ շնաձուկը՝ «խիստ»։ 2018 թվականի հարավկորեական Kyunghyang Shinmun թերթը հրապարակել է առաջադեմ հոդված, որը երգի տեքստը դատապարտում է որպես խտրականական։

«Johnny Johnny Yes Papa» ինտերնետային երգի բառերը խառնվել են «Baby Shark»-ի տեքստի հետ։

2012 թվականի փոփոխության հետ կապված, երբ Billboard Hot 100 երաժշտական չարթերում սկսել են հաշվի առնել նաև Յություբումում երաժշտական տեսահոլովակների առցանց դիտումները, «Baby Shark»-ը միանգամից Billboard Top 100 է ներխուժել 32-րդ հորիզոնականով, որը սկսվել է 2019 թվականի հունվարի 7-ին (պաշտոնական հիթ-շքերթը ՝ հունվարի 12-ին)։

Ռուսական տարբերակով երգը և տեսահոլովակը գոյություն ունեն «Kote TV» ալիքում։

Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  •  «Baby Shark» (Baby Shark Dance, PINKFONG Songs for Children)
  •  «Baby Shark on the X Factor Final UK 2018» (անգլ.)

Giuseppe Zanotti Luxury Sneakers


Text submitted to CC-BY-SA license. Source: Baby Shark by Wikipedia (Historical)


ghbass