Aller au contenu principal

Blow Me (One Last Kiss)


Blow Me (One Last Kiss)


«Blow Me (One Last Kiss)», ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի P!nk-ի երգը, որը ընտրվել է որպես The Truth About Love վեցերորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Սինգլը թողարկվել է «RCA Records» լեյբլի կողմից։ Երգի թողարկումը նախատեսված է եղել հուլիսի 9-ին, սակայն սինգլը մեկ շաբաթ շուտ է թողարկվել, այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է երգի դեմո տարբերակը։ Քննադատները «Blow Me (One Last Kiss)» երգը անվանել են «Փինքի դասական ստեղծագործություն»։ Billboard Hot 100 հիթ-շքերթում գտնվելու երկրորդ շաբաթում iTunes խանութում հայտնիության շնորհիվ երգը 56-րդ հորիզոնականից բարձրացել է 9-րդ հորիզոնական։ Երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է Դեյվ Մեյերսը, որը նկարահանել է Փինկի երաժշտական տեսահոլովակների մեծ մասը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսի 27-ին MTV և VEVO ինտերնետ ալիքով։ 2013 թվականի մարտին երգը մասնակցել է Billboard ամսագրի առցանց հարցմանը, որտեղ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը will.i.am-ի և Բրիթնի Սփիրսի «Scream & Shout» և Քելլի Քլարկսոնի «Stronger (What Doesn't Kill You)» երգից հետո։

Երգի մասին

2011 թվականի հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր, որ Jive Records, Arista Records և J Records ձայնագրման ընկերությունները լուծարվել են։ Մինչ այդ հայտարարությունը, այդ լեյբլներում աշխատող շատ արտիստներ (ներառյալ Փինքը) պայմանագրեր էին կնքել ձայնագրման այլ ընկերությունների հետ։ 2012 թվականի հունիսի 19-ին Փինքը տեսաուղերձի միջոցով հայտարարել է, որ նոր ալբոմի առաջին սինգլի վերնագիրը կլինի «Blow Me (One Last Kiss)», և այն կթողարկվի 2012 թվականի հուլիսի 9-ին։ Փինքը նաև հավելել է, որ երգը պետք է շատերին դուր գա։ Դեմո տարբերակի արտահոսքը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 1-ին։ Հաջորդ օրը սինգլը տեղադրվել է Փինքի ՅուԹյուբյան էջում։ Billboard ամսագրին տված հարցազրույցում Գրեգ Քերսթինը պարզել է, որ Փինքը դժվարություններ է ունեցել երգի անվան ընտրության հարցում։ Գրեգը Փինքի հետ աշխատել է ինը օր, որի ընթացքում ստեղծվել են 6 երգ։ Նաև հավելել Է, որ Փինքը, աշխատելով «Blow Me (One Last Kiss)» երգի վրա, ամեն ինչ արել է այնպես, ինչպես հարկ է համարել։

«Blow Me (One Last Kiss)» երգը արագ տեմպով էլեկտրո և դանս-փոփ ստեղծագործություն է, որն ունի 4 րոպե 16 վայրկյան տևողություն։ Երգը սկսվում է կարճ էլեկտրոնային ներածությունով, որը խառնվում է էլեկտրական կիթառի ձայնի հետ։ Ջեսիկա Սաջերը նշել է, որ հարվածային գործիքներն իրենց կառուցվածքով հիշեցնում են իր «Raise Your Glass» երգը։ Երգը գրվել է սոլ-մաժոր տոնայնությամբ, րոպեում 114 հարված չափավոր տեմպով։ Երգի հնչողությունը բաղկացած է G6-G-Bm-Em-C ակորդներից։ Ստեղնաշարային հնչեղությունը ողջ երգի ընթացքում չի փոխվում։ Այն մնում է G տոնայնության մեջ։ Փինքի վոկալը ընդգրկում է E3-ից մինչև g5 ձայնածավալը։

«Blow Me (One Last Kiss)» երգը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնցից մի քանիսը նշել են Քելլի Քլարկսոնի «Stronger (What Doesn't Kill You)» երգի հետ նմանությունը, որի պրոդյուսերը նույնպես Գրեգ Քերսթինն է եղել։ Billboard ամսագրից Էնդրյու Համփը դրական է արտահայտվել երգի մասին՝ տալով նրան 100-ից 85 միավոր և հավելելով, որ սինգլը ստեղծվել է «So What» երգի ոգով։ Նույն Billboard ամսագրից Դանիել Լևին երգը նկարագրել է որպես «վրեժխնդիր, էներգետիկ և դառնացած երգ» փոփ-բեմի վետերանից։ Դրական գնահատական է տվել նաև PopCrush-ից Ջեսիկա Սեգերը, որը երգին հինգ աստղերից չորս ու կեսն է տվել և նշել, որ երգը ստիպում է ավելի լավ զգալ իրեն բաժանումից հետո։ The Herald Sun-ից Քեթի Մաքեյբը դրական արձագանք է տվել՝ ավելացնելով, որ «եթե ապացույցներ էին անհրաժեշտ, որ Փինքը միջազգային աստղ է, ապա դրանք հայտնվել են հենց որ երկար սպասված սինգլը համացանցում հայտնվել է թողարկումից մեկ շաբաթ առաջ»։ Entertainment Weekly-ից Թեներ Ստրանսկին կարծում է, որ երգը կարող էր հայտնվել Քելլի Քլարկսոնի ալբոմում։ Ռոբի Դոուն նշել է, որ Փինքը միշտ էլ հոյակապ է, երբ համատեղում է իր հզոր վոկալն ու անպատկառ երաժշտությունը։

2012 թվականի հունիսի 16-ին «Blow Me (One Last Kiss)» երգը Ավստրալիայի սինգլների հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երգը գլխավորել է նաև գերմանական Airplay Chart հիթ-շքերթը՝ դառնալով Փինքի այդ հիթ-շքերթը գլխավորած տասներորդ երգը՝ այդ երկրում սահմանելով № 1 սինգլային ռեկորդը։ Բացի այդ, «Blow Me (One Last Kiss)» երգը հայտնվել Է Հարավային Աֆրիկայի հիթ-շքերթում՝ հասնելով 2-րդ հորիզոնականին։ Hot Dance Airplay հիթ-շքերթում երգը հասել է առաջին հորիզոնականին՝ այստեղ դառնալով Փինքի չորրորդ հիթը։

Երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 26-ին, ժամը 19:50-ին MTV-ում և VEVO-ում։ Ռեժիսորը եղել է Դեյվ Մեյերսը, որը արդեն աշխատել էր Փինքի հետ նրա տեսահոլովակների մեծ մասում։ Տեսահոլովակի գունավոր տարբերակը թողարկվել է օգոստոսի 31-ին։

2012 թվականի սեպտեմբերի 6-ին MTV Video Music Awards 2012-ի ժամանակ Փինքը կատարել Է «Get the Party Started» և «Blow Me (One Last Kiss)» երգերը։ Դա երգի առաջին կենդանի կատարումն է եղել։ Ելույթի ընթացքում Փինքը հագել էր սպիտակ շապիկով սև կոմբինեզոն, իսկ սանրվածքը մոհաք էր։ Երգի ընթացքում և ավարտին Փինքը ակրոբատիկ հնարք է կատարել։ Փինքը սինգլը սեպտեմբերի 10-ին կատարել Է The Ellen DeGeneres Show-ում, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Alan Carr: Chatty Man-ում։ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Փինքը կատարել է երգի ցենզուրային տարբերակը և իր հիթերից մեկը՝ «Who Knew»։ Փինքը նաև The Truth About Love Tour-ի սեթ-թերթի հիմնական մասը ավարտում է երգով, որին հաջորդում են «So What» և «Glitter in the Air» երգերը։

Ձայնագրության մասնակիցներ

Հեղինակներ․

  • Փինք՝ կոմպոզիտոր, վոկալ
  • Գրեգ Քերսթին՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, երաժշտական ինժեներ
  • Ջեսի Շեթքին՝ ինժեների օգնական
  • Շերբան Գենեա՝ տեղեկություն
  • Ֆիլ Շեֆորդ՝ ինժեների տեղեկատվական օգնական

Երգացանկ

  • Digital download
  1. «Blow Me (One Last Kiss)» — 4:16
  • CD single
  1. «Blow Me (One Last Kiss)» — 4:16
  2. «The King is Dead But the Queen is Alive» — 3:44

Հիթ-շքերթներ

Հավաստագրումներ

Թողարկում

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Blow Me (One Last Kiss) by Wikipedia (Historical)


INVESTIGATION