Aller au contenu principal

Հոգեբանական թրիլլեր


Հոգեբանական թրիլլեր


Հոգեբանական թրիլլեր (անգլ.՝ Psychological thriller), գրականության և կինոյի ժանրերից մեկի՝ թրիլլերի տարատեսակներից մեկը։ Հիմնականում օգտագործվում է, որպեսզի նկարագրի այնպիսի ֆիլմեր և գրքեր, որոնց մեծ մասին գրավում են հիմնական հերոսների հոգեբանության ուսումնասիրությամբ։ Այս ժանրում օգտագործվում են դեպքերի բազմաթիվ շրջադարձեր, որոնցից առաջանում է հետագա դիտման կամ ընթերցման հետաքրքրություն.

Ենթաժանրի բնութագիր

Հոգեբանական թրիլլերը, որպես ենթաժանր, չունի հստակ սահմանում և բաժանարար գծեր։ Հոգեբանական թրիլլերի տարրերը կարող են լինել տարբեր ժանրերի ստեղծագործություններում, որտեղ հոգեբանական լարվածությունը ստեղծվում է հերոսների վախերի և հուզական անկայունության արդյունքում։ Հոգեբանական թրիլլերը ընդգծում է իր հերոսների անկայուն կամ ցնորական կարգավիճակը։

Բրիտանացի կինոռեժիսոր Ջոն Մադենը «The Daily Telegraph»-ի էջերում այսպես է նկարագրել հոգեբանական թրիլլերը՝ «Հոգեբանական թրիլլերները կենտրոնանում են պատմության, հերոսի զարգացման, ընտրության և բարոյական կոնֆլիկտի վրա․ վախն ու անհանգստությունը անկանխատեսելի եղանակով հանգեցնում են հոգեբանական լարվածությանը»։

Ֆիլմեր

  • Գառնուկների լռությունը
  • Պսիխո
  • Պատուհան դեպի բակ
  • Սև կարապ
  • Ընդմիշտ հրեշը
  • Ջոկեր
  • Պարոն ոչ ոք
  • Ոչ մի տեղ չտանող խճուղին

Հեռուստատեսություն

  • Սև հայելի
  • Դեքստեր
  • Հանիբալ
  • Ջեսիկա Ջոնս
  • Կորուսյալները
  • Միստեր Ռոբոտ
  • Դու

Անիմե և մանգա

  • Black butler
  • Մահվան տետրը
  • Մահվան շքերթ
  • Քաղաք, որտեղ չկամ ես
  • Ապագայի օրագիր

Տես նաև

  • Թրիլլեր
  • Հոգեբանական սարսափ
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Ֆիլմերը և ժամանակակից հոգեբանությունը

Text submitted to CC-BY-SA license. Source: Հոգեբանական թրիլլեր by Wikipedia (Historical)


ghbass