Aller au contenu principal

Արտավազդ Քարամյան


Արտավազդ Քարամյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտավազդ Սուրենի Քարամյան (հայտնի է որպես Արտյոմ Քարամյան, նոյեմբերի 14, 1979(1979-11-14) կամ ապրիլի 8, 1980(1980-04-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում որպես կիսապաշտպան։ Արման Քարամյանի երկվորյակ եղբայրն է։

Ակումբային կարիերա

Արտավազդ Քարամյանը մեծահասակների մակարդակում իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1996 թվականին, երբ նա ու իր եղբայրը՝ Արման Քարամյանը, միացել են «Արաբկիրին»։ 1997 թվականին նրանք տեղափոխվել են «Փյունիկ»։ 1999 թվականին երկու եղբայրները տեղափոխվել են «Կիլիկիա», սակայն 2001 թվականին վերադարձել են «Փյունիկ»։ Արտավազդ Քարամյանը եղել է «Փյունիկի» կազմում, երբ թիմը հաղթել է Հայաստանի առաջնությունում 2001 և 2002 թվականներին, նվաճել Հայաստանի գավաթը 2002 թվականին և Հայաստանի սուպերգավաթը 2002 թվականին։ 2003 թվականին նրանք միացել են Հունաստանի Պրեմիեր լիգային՝ պայմանագիր կնքելով «Պանախաիկի Պատրաս» ակումբի հետ։ 2003-2004 թվականներին նրանք հանդես են եկել Ուկրաինայի առաջնության «Արսենալ Կիև» ակումբին։ 2004 թվականին Արման և Արտավազդ Քարամյանները միացել են Լիգա I-ի «Ռապիդ Բուխարեստ» ակումբին։ Արտավազդն ակումբում խաղացել է մի քանի մրցաշրջան, իսկ Արման Քարամյանն այդ ընթացքում վարձաճարով հանդես է եկել այլ ակումբներում։ 2005/06 մրցաշրջանում «Ռապիդ Բուխարեստ» ակումբի կազմում Արտավազդ Քարամյանը մասնակցել է Լիգա I-ի եզրափակչին և նվաճել Ռումինիայի գավաթը 2005/06 և 2006/07 մրցաշրջաններում։ 2005/06 մրցաշրջանում ակումբը մասնակցել է նաև ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչին։ 2007 թվականին երկու եղբայրները վերադարձել են «Պոլիտեխնիկա Տիմիշոարա»։ 2008/09 մրցաշրջանում ակումբը մասնակցել է Լիգա I-ի եզրափակչին։

Քարամյան եղբայրները տեղափոխվել են «Ստյաուա» ակումբ 2010 թվականին։ 2009/10 մրցաշրջանում Արման Քարամյանն ընտրվել է տարվա լավագույն ձախ վինգեր։ Լիգա I-ի 2009/10 մրցաշրջանի ավարտից հետո եղբայրներն հեռացել են «Ստյաուայից» և սկսել փնտրել նոր ակումբ, որտեղ երկուսն էլ կարող էին հանդես գալ։ Սակայն այդ գործընթացը ձգձգվել է։ Հետագայում լուրեր են տարածվել, որ Քարամյանները բանակցել են «Բրաշով» ակումբի հետ։ Սակայն ակումբի մարզիչ Դանիել Իսայլն ավելի ուշ նշել է, որ նրանց տեղափոխությունը դժվար թե իրականանա, քանի որ բանակցությունները մտել են փակուղի։ Լուրեր են տարածվել, որ Քարամյան եղբայրները բանակցություններ են սկսել «Աստրա Ջուրջու» տեղափոխվելու վերաբերյալ, որը գլխավորում էր Միխայ Ստոյկիցեն, սակայն մարզչի՝ ակումբից հեռանալուց հետո բանակցությունները դադարեցվել են։ Ըստ TotalFootball հրատարակության՝ նոր թիմի որոնումների ձգձգման պատճառով Քարամյան եղբայրների ֆինանսական պահանջները հասել են նվազագույնի՝ 10,000 եվրո ամսական։ Քննարկվել է այն տեսակետը, թե երկու եղբայրներն էլ կարող են ավարտել խաղացողի կարիերան և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ։

2010 թվականի սեպտեմբերի կեսերին Արման և Արտավազդ Քարամյանները պայմանագիր են կնքել և պաշտոնապես տեղափոխվել «Ունիրյա Ուրզիչենի»։

2011 թվականի հոկտեմբերի վերջերին Ստոյկիցեն, որ լավ գիտեր Քարամյան եղբայրների ունակությունները, նրանց հրավիրել է իր գլխավորած «Միովենի» ակումբ, սակայն Արտավազդը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան և զբաղվել բիզնեսով։

Մեկ տարի անց Արտավազդը վերսկսել է ֆուտբոլային կարիերան, և նա ու Արմանը միացել են Լիգա II-ի «Բուֆտյա» ակումբին։ Նոր թիմի կազմում անցկացրած առաջին խաղում Արտավազդը ձևակերպել է դուբլ, իսկ երկրորդ խաղում գոլի հեղինակ է դարձել Արման Քարամյանը։

Միջազգային կարիերա

Արտավազդ Քարամյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով 50 խաղի և խփելով երկու գոլ։ Հայաստանի հավաքականում իր նորամուտը նա կատարել է 2000 թվականի հունվարի 9-ին՝ մասնակցելով Գվատեմալայի դեմ ընկերական խաղին, որն ավարտվել է 1։1 հաշվով։ 2010 թվականին նա հեռացել է ազգային հավաքականից։

Անձնական կյանք

Արտավազդ Քարամյանն ամուսնացած է և ունի երկու դուստր։

Արտավազդ Քարամյանն ու իր եղբայրը՝ Արման Քարամյանը, իրենց ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել են միասին՝ հանդես գալով նույն ակումբներում։

2014 թվականի վերջին նրանք երկուսն էլ ստացել են Ռումինիայի քաղաքացիություն, որտեղ էլ ապրում են իրենց ընտանիքների հետ։

Միջազգային վիճակագրություն

Միջազգային գոլեր

Ձեռքբերումներ

Ակումբային

Փյունիկ Երևան

  • Հայաստանի չեմպիոն (2) – 2001, 2002
  • Հայաստանի գավաթակիր (1) – 2002
  • Հայաստանի սուպերգավաթակիր (2) – 2002

Ռապիդ Բուխարեստ

  • Լիգա I-ի եզրափակչի մասնակից (1) – 2005/06
  • Լիգա I-ի բրոնզե մրցանակակիր (1) – 2004/05
  • Ռումինիայի գավաթակիր (2) – 2005/06, 2006/07
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի մասնակից (1) – 2005/06

Տիմիշոարա

  • Լիգա 1-ի եզրափակչի մասնակից (1) – 2008/09
  • Ռումինիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2006/07, 2008/09

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արտավազդ Քարամյանի էը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
  • Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
  • Ֆուտբոլիստի էջը armfootball.tripod.com կայքում (անգլ.)
  • Ֆուտբոլիստի էջը armfootball.com կայքում(չաշխատող հղում) (ռուս.)
  • Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Արտավազդ Քարամյան by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Արման Քարամյան
  2. Քարամյան
  3. 1979
  4. Նոյեմբերի 14
  5. Փյունիկ ՖԱ
  6. Հայաստանի Բարձրագույն խումբ 2002 (ֆուտբոլ)
  7. Հայաստանի Բարձրագույն խումբ 2000 (ֆուտբոլ)
  8. Հայկական վավերագրական կինո
  9. Հայաստանի գրողների միության անդամների ցանկ
  10. Ալափարս
  11. Հայաստան
  12. Հայաստանի միջազգային ֆուտբոլիստների ցանկ
  13. Մարտական ծառայության մեդալակիրների ցանկ
  14. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրների ցանկ
  15. ՀԽՍՀ ժողովրդական արտիստների ցանկ
  16. Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկների ցանկ


INVESTIGATION