Aller au contenu principal

Say You, Say Me


Say You, Say Me


«Say You, Say Me», ամերիկացի փոփ կատարող Լայոնել Ռիչիի երգ, որը գրվել է Միխայիլ Բարիշնիկովի գլխավոր դերակատարմամբ «Սպիտակ գիշերներ» (White Nights) ֆիլմի համար։ Երգը շատ երկրներում, այդ թվում՝ Կանադայում և Միացյալ Նահանգներում, նվաճել է առաջին տեղ։

58-րդ Օսկարի ժամանակ երգն արժանացել է «Օսկար լավագույն երգի համար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն երգ» անվանակարգում։

Պատմություն

Երգի հեղինակը և պրոդյուսերն անձամբ Լայոնել Ռիչին է, իսկ համապրոդյուսեր դարձել է Ջեյմս Էնթոնի Քարմայքլը։ Երգը բացակայում է «Սպիտակ գիշերներ» (White Nights) ֆիլմի սաունդթրեքից, քանի որ «Motown» ընկերությունը չի ցանկացել թողարկել Ռիչիի նոր սինգլը մեկ այլ լեյբլի վրա 1983 թվականին թողարկված նրա ալբոմի մեծ հաջողությունից հետո։ Այն ներառվել է Motown-ի 1986 թվականին թողարկած Dancing on the Ceiling ալբոմում։ 1985 թվականի դեկտեմբերին երգը գլխավորել է ամերիկյան Hot100 և R&B singles հիթ-շքերթները։

1986 թվականին երգը դարձել է Billboard ամսագրի ցանկում երկրորդ լավագույնը։ 2008 թվականին երգն զբաղեցրել է 74-րդ տեղը Billboard Hot 100 հիթ-շքերթում բոլոր ժամանակների լավագույն երգերի մեջ, որը կազմվել է՝ ի նշանավորումն այդ շքերթի առաջին հիսունամյակի։

Սինգլը մեծ հաջողություն է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ զբաղեցնելով առաջին տեղը շաբաթական հիթ-շքերթներում և այդտեղ մնալով ընդհանուր առմամբ 30 շաբաթ։ Վերջնական հաշվով այն դարձել է 1986 թվականի տարեվերջի № 1 սինգլը Springbok հիթ-շքերթում։

Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որում տեղ են գտել կադրեր Միխայիլ Բարիշնիկովի մասնակցությամբ «Սպիտակ գիշերներ» ֆիլմից։

Հիթ-շքերթներ

Հավաստագրումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  •  «Say You, Say Me» (տեսահոլովակի ամբողջական տարբերակ) (անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Say You, Say Me by Wikipedia (Historical)