Aller au contenu principal

Պոլինա Բարսկովա


Պոլինա Բարսկովա


Պոլինա Յուրևնա Բարսկովա (ռուս.՝ Поли́на Ю́рьевна Барско́ва, փետրվարի 4, 1976(1976-02-04), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԱՄՆ-ում բնակվող ռուս բանաստեղծ և բանասեր։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր, այդ թվում ՝ Անդրեյ Բելիի մրցանակի (2015 թվական, արձակ առաջին գրքի համար՝ «Կենդանի նկարներ»)։

Կենսագրություն

Պոլինա Բարսկովան ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բանասիրական ֆակուլտետի՝ դասական բանասիրության բաժինը, այնուհետև ասպիրանտուրան` ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի)։ Գիտական աշխատանքը նվիրված է 1930-ականների ռուսական արձակին (Կոնստանտին Վագինով, Անդրեյ Էգունով և այլք) և բլոկադայի ժամանակաշրջանի Լենինգրադի մշակույթին։ Դասավանդում է ռուս գրականություն Էմըրսթ քաղաքի Հեմփշիր քոլեջում։

Բարսկովայի ստեղծագործական կենսագրությունը համարվում է զարմանահրաշ երիտասարդ բանաստեղծի հազվագյուտ օրինակ, որը հասունանալով՝ չմոլորվեց գրական ասպարեզում, ինչպես նշում է Վալերի Շուբինսկին.

Ըստ ամենայնի, Բարսկովան բանաստեղծական ձիրքը ժառանգել է իր կենսաբանական հորից՝ Եվգենի Ռեյնից։ Բարսկովան աշխատել է գրական միավորումում Վյաչեսլավ Լեյկինի ղեկավարությամբ, որտեղ նրա վրա ուժեղ ազդեցություն է թողել նրա ավագ ընկեր Վսեվոլոդ Զելչենկոն]: Բարսկովայի առաջին գիրքը լույս է տեսել 1991 թվականին, նույն թվականին նա դարձել է Երիտասարդ բանաստեղծների համամիութենական փառատոնի դափնեկիր։ Դրան հաջորդեցին ևս հինգ ժողովածուներ, «Тенёта» ցանցային գրական մրցույթում գրավեց առաջին տեղը (1998), արժանացավ «Москва-транзит» մրցանակի (2005)։

Բարսկովայի վաղ բանաստեղծություններում զգացվում էր ուշ ռոմանտիկների, հատկապես ֆրանսիացիների (Շառլ Բոդլեր, Լոտրեամոն, Արթյուր Ռեմբո) ազդեցությունը, Դմիտրի Կուզմինը նշել է.

2000 թվականին Բարսկովան իր պոետիկան բնութագրել է հետևյալ կերպ.

Կարծիքներ կային նաև Բարսկովայի վրա Իոսիֆ Բրոդսկու պոեզիայի նկատելի ազդեցության մասին, որին Բարսկովան պատասխանել է.

Սակայն արդեն 2000 թվականին Դանիլա Դավիդովը պնդում էր, որ «Բարսկովան, կարծես թե, զբաղվել է այս ավտորիտար ինտոնացիայով»։ Մինչև 2006 թվականը փոխվեց նաև Բարսկովայի դիրքորոշումը Բրոդսկու նկատմամբ, և, պատասխանելով «Воздух» ամսագրի հարցաթերթիկին, Բրոդսկու այսօրվա ընկալման վերաբերյալ, նա ասել է.

Բարսկովան աշխատում է «Պետերբուրգը բլոկադայում» գրքի վրա, որի դրվագները տպագրվել են ռուսական պարբերականներում («Անձեռնմխելի պահուստ», «Նոր գրական ակնարկ»)։

Գրքեր

  • Рождество. — Л., 1991.
  • Полина Барскова. Раса Брезгливых. — М.: АРГО-РИСК, 1993. — 56 с. — (Библиотека молодой литературы). — ISBN 5-900506-03-7.
  • Полина Барскова; Mette Dalsgaard (пер.). Memory. — C параллельными текстами на английском языке. — Denmark: Edition After Hand, 1997. — 57 с. — ISBN 9788787489614.
  • Полина Барскова. Эвридей и Орфика. — СПб.: Пушкинский фонд, 2000. — 72 с. — (Автограф, [вып. 38]). — ISBN 5-89803-049-2.
  • Полина Барскова. Арии. — СПб.: Пушкинский фонд, 2001. — 64 с. — (Автограф, [вып. 53]). — ISBN 5-89803-087-5.
  • Полина Барскова. Бразильские сцены. — М., Тверь: АРГО-РИСК; KOLONNA Publications, 2005. — 72 с. — («Воздух», [вып. 7]). — ISBN 5-94128-112-9.
  • Полина Барскова, Илья Каминский (пер.). Бродячие музыканты / Travelling Musicians. — Bilingual selected poems. — М.: Юность, 2007. — 48, 56 с. — ISBN 5-88653-086-X, 5-88653-087-8.
  • Полина Барскова. Прямое управление. — СПб.: Пушкинский фонд, 2010. — 78 с. — ISBN 978-5-89803-204-3.
  • Полина Барскова. Сообщение Ариэля (2006—2010). — М.: Новое литературное обозрение, 2011. — 88 с. — ISBN 978-5-86793-834-5. Архивная копия от 21 марта 2015 на Wayback Machine Шорт-лист премии Андрея Белого.
  • Полина Барскова. Живые картины. — СПб.: Издательство Ивана Лимбаха, 2014. — 176 с. — 1500 экз. — ISBN 978-5-89059-219-4.
  • Полина Барскова. Хозяин сада. — СПб.: Книжные мастерские, 2015. — 120 с. — (Новые стихи. Практика). — 300 экз. — ISBN 978-5-905586-15-6.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Новая литературная карта России. Полина Барскова
  • Страница Полины Барсковой на сайте «Вавилон»
  • Авторская страница на сайте za-granizza.org Արխիվացված 2020-05-01 Wayback Machine
  • Изображения Полины Барсковой в галерее «Лица русской литературы»
  • В Журнальном зале
  • «Мне нужно переключение времени»: Посвященная Полине Барсковой глава из биографического проекта Линор Горалик — книги бесед с современными русскими поэтами «Частные лица»
  • Polina Barskova Страница Полины Барсковой на сайте Hampshire College
  • О Полине Барсковой на сайте Hampshire College (անգլ.)

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Պոլինա Բարսկովա by Wikipedia (Historical)