Aller au contenu principal

Էմբեր Թեմբլին


Էմբեր Թեմբլին


Էմբեր Րոուզ Թեմբլին (անգլ.՝ Amber Rose Tamblyn, մայիսի 14, 1983(1983-05-14), Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և բանաստեղծ։

Կենսագրություն

Դերասան Ռասս Թեմբլինի դուստրը և դերասան Դին Սթոքվելլի սանիկը` Էմբեր Թեմբլինը, ծնվել է 1983 թվականի մայիսի 14-ին` Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ «Երկարագուլպա Պիպին» ներկայացման մեջ հաջող հանդես գալուց հետո Էմբերին նկատել են գործակալները։ Իր կարիերայի սկզբում նկարահանվել է «Աղջիկների հավաքույթ» և «Կախարդական մատանի» ֆիլմերում, նաև` «Գլխավոր դաստիարակ» սերիալում։ Զբաղվում է վոկալով, նկարում է և բանաստեղծություններ գրում։

Առավել հայտնի դերերից են Ջոանի դերը «Նոր Ժաննա դ'Արկ» սերիալում և Թիբբիի դերը «Ջինս-թալիսման» և «Ջինս-թալիսման 2» ֆիլմերում։ Էմբեր Թեմբլինը «Բժիշկ Հաուս» սերիալի 7-րդ եթերաշրջանում ստացել է բժիշկ Մարթա Մասթերսի դերը։

Անձնական կյանք

2012 թվականի հեկտեմբերի 6-ից Էմբերն ամուսնացած է Դևիդ Կրոսի հետ, ում հետ իրենց հարսանիքից առաջ հանդիպել է 4 տարի։ Նրանք ունեն դուստր` Մարլոու Էլիս Կրոս (ծնվել է 15.02.2017):

2019 թվականի մայիսին Թեմբլինը խոստովանել է, որ 2012 թվականին աբորտ է արել։

Ֆիլմագրություն

Պարգևներ և առաջադրումներ

  • 2004` առաջադրում «Ոսկե գլոբուս» մրցանակ, «Սերիալի (դրամա) լավագույն դերասանուհի» անվանակարգում («Նոր Ժաննա դ'Արկ»)
  • 2004` առաջադրում «Պրայմ թայմ «Էմմի»» մրցանակ, «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Նոր Ժաննա դ'Արկ»)
  • 2004` «Սատուրն» մրցանակ, «Լավագույն հեռուստադերասան» անվանակարգ («Նոր Ժաննա դ'Արկ»)
  • 2005` «Սատուրն» մրցանակի առաջադրում, «Լավագույն հեռուստադերասան» անվանակարգ («Նոր Ժաննա դ'Արկ»)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք

Text submitted to CC-BY-SA license. Source: Էմբեր Թեմբլին by Wikipedia (Historical)


INVESTIGATION