Aller au contenu principal

Սուչինդա Կրապրայուն


Սուչինդա Կրապրայուն


Սուչինդա Կրապրայուն (թաի.՝ สุจินดา คราประยูร, օգոստոսի 6, 1933(1933-08-06), Nakhon Pathom, Թաիլանդ), Թաիլանդի վարչապետը 1992 թվականի ապրիլի 7-ից 1992 թվականի մայիսի 24-ը։

Սուչինդա Կրապրայուն ծնվել է Յուանգի և Սոմպոնգ Կրապրայունի ընտանիքում, 1933 թվականի օգոստոսի 6-ին, Բանգկոկում։ Ընտանիքն ուներ չինական և մոնական ծագում։ 12 ամիս բժշկություն է ուսումասիրել Չուլալոնգկորնի համալսարանում (Բանգկոկ), որից հետո ընդունվել է Չուլաչոմկլաոյի թագավորական ռազմական ակադեմիան։ Ավարտել է ակադեմիայի 5-րդ դասարանը, որի շրջանավարտներից շատերն արդյունքում միացել են ազգային խաղաղապահ խորհրդին։ Նաև ԱՄՆ-ի բանակի հրամանատարության դասընթացներ է անցել Ֆորդ Սիլի բանակի գլխավոր շտաբի հրետանային խմբում (Օկլահոմա) և Ֆորտ Լիվենվորտում (Կանզաս։

1953 թվականին Սուչինդան վերադառնում է Թայլանդ` Թայլանդի թագավորական բանակի կրտսեր լեյտենանտի կոչմամբ։ Ծառայությունում աստիճանաբար առաջ էր գնում և 1990 թվականի ապրիլի 29-ին նշանակվել է Թայլանդի թագավորական բանակի հրամանատար։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է հեծելազորի հրամանատարության շտաբի պետ։

Սուչինդա Կրապրայունն Ազգային խաղաղապահների խորհրդի առաջնորդն էր, որոնք իրականացրել են պետական հեղաշրջում, որի արդյունքում 1991 թվականի փետրվարի 23-ին տապալվել է վարչապետ Չատչայա Չունխավանի կառավարությունը։ Անան Պանյարաչունը պուտչիստաների կողմից նշանակվել է վարչապետ։

1992 թվականի մարտի 22-ի համընդհանուր ընտրություններից հետո 1992 թվականի ապրիլի 7-ին հինգ կուսակցություններ (Ռասադորն, Արդարություն և միություն, Սոցիալական շարժում, Թայլանդի քաղաքացին, Ազգային կուսակցություն) գեներալին նշանակել են վարչապետ։ Այդ որոշումը հանգեցրել է զանգվածային բողոքների, որի հետևանքով մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել և զորքեր են տեղակայվել։ «Սև մայիսի» ժամանակ որոշ տեղեկություններով, երբ զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա, մահացել են հարյուրավոր մարդիկ։ Հակամարտության հետագա սրացումից կարողացել են խուսափել միայն Ադուլյադեդ Պումիպոն արքայի միջամտության շնորհիվ։

Սուչինդա Կրապրայունը 1922 թվականի մայիսի 4-ին հրաժարական է տվել։ Միջանկյալ ժամանակահատվածում` մինչև նոր կառավարության ձևավորումը, փոխվարչապետ Միչայ Ռուչուպխանը եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Անան Պանյարաչուն կրկին դառնում է վարչապետ։

Իր հրաժարականից հետո գեներալը նշանակվել է հեռահաղորդակցական հոլդինգների և Telecom Asia հոլդինգային ընկերության նախագահ։

Ամուսնացած է Խունինգ Վանի Կրապրայունի հետ։ Ունեն երկու որդի` Ջերվուտ Կրապրայուն և Ջանեվիտ Կրապրայուն, նաև` 5 թոռներ։



Text submitted to CC-BY-SA license. Source: Սուչինդա Կրապրայուն by Wikipedia (Historical)