Aller au contenu principal

Քաղաքը վառում է լույսերը


Քաղաքը վառում է լույսերը


«Քաղաքը վառում է լույսերը» (ռուս.՝ «Город зажигает огни»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Վենգերովը Վ. Նեկրասովի «Հայրենի քաղաքում» (ռուս.՝ «В родном городе») վիպակի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1958 թվականի հուլիսի 21-ին։

Սյուժե

Հետախուզության կապիտան Նիկոլայ Միտյասովը վերադառնում է ծանր վիրավորվելուց հետո ավերված քաղաք և իմանում, որ կինը դավաճանել է իրեն։ Սակայն Նիկոլայն իր մեջ է գտնում վերապրելու կորստի ցավը, ընդունվում է ինստիտուտ, ծանոթանում Վալյայի հետ և սկսում նոր կյանք։

Դերերում

  • Նիկոլայ Պոգոդին — Նիկոլայ Միտյասով
  • Ելենա Դոբրոնրավովա — Վալյա
  • Օլեգ Բորիսով — Սերգեյ Երոշին
  • Յուրի Լյուբիմով — Ալեքսեյ Իվանովիչ Բոյկով
  • Լիլիանա Ալյոշնիկովա — Շուրա Միտյասովա
  • Ալիսա Ֆրեյնդլիխ — Զինա Պիչիկովա
  • Ալեքսանդր Սոկոլով — պրոֆեսոր Նիկոլցև
  • Լյուբով Մալինովսկայա — Ելենա Ֆեոդորովնա, ֆակուլտետի քարտուղար
  • Վալենտին Գրուդինին — Գրոմոբոյ
  • Վիկտոր Պերեվալով — Վովա
  • Յուրի Մաժուգա — հողաթափերով մարդ

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Վենգերով (Վիկտոր Նեկրասովի «Հայրենի քաղաքում» վիպակի հիման վրա)
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Վենգերով
  • Օպերատոր՝ Հենրիկ Մարանջյան
  • Նկարիչ՝ Վիկտոր Վոլին
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Եվգենի Նեստերով

Տեխնիկական տվյալներ

  • Սև-սպիտակ, հնչուն
  • Պրեմիերա՝ 21 հուլիսի, 1958 թվական, Մոսկվա (ԽՍՀՄ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Քաղաքը վառում է կրակները» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
  • Քաղաքը վառում է կրակները(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Քաղաքը վառում է լույսերը by Wikipedia (Historical)