Aller au contenu principal

Սուս (գյուղ, Քաշաթաղի շրջան)


Սուս (գյուղ, Քաշաթաղի շրջան)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)

Սուս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, նախկինում՝ Սյունիքի Աղահեճք գավառում։ Ընդգրկված է Սուս համայնքի մեջ։

Աշխարհագրություն

Բնակավայրը տեղաբաշխված է Հագարի գետի միջին հոսանքի աջափնյակում` Բերձոր շրջկենտրոնից 6 կմ հարավ։

Պատմություն

Հնադարում վերոհիշյալ գյուղի տեղը բնակավայր է եղել։ Դրա մասին է վկայում նաև բնակավայրի Սուս անվանումը։ Ուրարտագետ Հովհաննես Կարագյոզյանը Սուսը կապում է ուրարտական սուսե (տաճար) անվան հետ։ Ի դեպ, ասվածը հիմնավորվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի անվամբ, որտեղ ևս գոյություն է ունեցել տաճար և որը քրիստոնեության ընդունումից հետո վերակառուցվել է որպես քրիստոնեական եկեղեցի` ի դեմս Ամարասի վանքի։

Գյուղի միջնադարյան պատմության վերաբերյալ որևէ վկայություն չկա։

18-րդ դարի վերջերին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խանի և քուրդ ցեղապետերի բռնի դիմադրումների տակ տարածաշրջանի գյուղերը հայաթափվել են։

20-րդ դարի սկզբներին քրդերը, հայտնվելով այս գյուղում, չեն փոխել նրա հայկական Սուս անունը։

Սուս համայնքի կազմում ընդգրկված են նաև Ներքին Սուս, Գիհուտ և Ուրմիա գյուղերը։

Գյուղը Արցախյան ազատամարտին

1992 թվականին՝ մայիս–հունիս ամիսների ռազմագործողությունների ժամանակ, քանի որ վերոհիշյալ բնակավայրը գտնվում էր Արցախը Սյունիքի հետ կապող մարդասիրական միջանցքի վրա, այդ ժամանակահատվածում ազատագրվել է։

Չնայած ընթանում էին մարտական գործողությունները, 1993 թվականին Սուսում հաստատվեցին Արցախի Հանրապետության Չայլու գյուղից բռնատեղահանված մի քանի ընտանիքներ։ Պատերազմի ավարտից հետո վերաբնակիչների կարգավիճակով Սուսում սկսեցին ապրել նաև ՀՀ Երևան, Գորիս քաղաքներից մի քանի ընտանիքներ։ Հետագա տարիներին նրանց մի մասը տեղափոխվել և հաստատվել են Ներքին Սուսում։

Գյուղը հայ-ադրբեջանական պատերազմին

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Ուրմիա, Գիհուտ բնակավայրերը հանձնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուսը՝ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը։

Բնակչություն

2015 թվականին Սուս գյուղում բնակվում էր 26 մարդ, կար 13 տնտեսություն։

Հասարակական կյանք

Գյուղի աշակերտները սովորում են Ներքին Սուսի միջնակարգ դպրոցում։ Գյուղը էլեկտրաֆիկացված էր։ Խմելու ջրի հարցը լուծվել է բնակավայրում եղած աղբյուրների հաշվին։

Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի էին։ Համայնքն ուներ գյուղապետարան, բուժկետ։

Նշումներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուս (գյուղ, Քաշաթաղի շրջան) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Սուս (համայնք, Քաշաթաղի շրջան)
  2. Ներքին Սուս
  3. Սուս (այլ կիրառումներ)
  4. Ուրմիա (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  5. Քաշաթաղի շրջան
  6. Գիհուտ
  7. Գետափ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  8. Ուրմիա (այլ կիրառումներ)
  9. Իշխանաձոր (Քաշաթաղի շրջան)
  10. Ամիրյան (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  11. Սպիտակաջուր (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  12. Երիցվանք (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  13. Մարաթուկ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  14. Արծվաշեն (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  15. Ապարան (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  16. Քարեգահ
  17. Անի (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  18. Վան (գյուղ, Քաշաթաղի շրջան)
  19. Այգեկ (Քաշաթաղի շրջան)
  20. Մուշ (գյուղ, Քաշաթաղի շրջան)