Aller au contenu principal

Պետրոսաշեն


Պետրոսաշեն


Պետրոսաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում էր Խծաբերդ համայնքի մեջ։ Գտնվում էր Հադրութ քաղաքից 20-21 կմ արևմուտք, Խծաբերդ գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, լեռնային, անտառապատ վայրում։

Պատմություն

Եղել է զուտ հայաբնակ գյուղ։

1990-ականներ հայ-ադրբեջանական պատերզամից հետո չի վերաբնակեցվել։

Բնակչություն

1974 թվականին ուներ 24, իսկ 1984 թվականին՝ 14 հայ բնակիչ, որոնք այստեղ էին եկել 1905 թվականին՝ Լաչինի շրջանի Հարար գյուղից։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու բանջարաբուծությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի (XII դար)։ Մոտակայքում գտնվում էր Ղոշարխաչ բնակատեղին, Զորիի (Ղալալավի) քարայրը և Թովմասի բերդը (IX դար)։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Պետրոսաշեն by Wikipedia (Historical)