Aller au contenu principal

Մեզնից մեկը


Մեզնից մեկը


«Մեզնից մեկը» (ռուս.՝ «Один из нас»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գենադի Պոլոկան 1970 թվականին«Մոսֆիլմ» կինոստուդիայում։

Սյուժե

ԽՍՀՄ ՆԳԺԿ ստացած տվյալների համաձայն՝ գերմանական դիվերսիոն խումբը ծրագրում է Մոսկվայում պայթեցնել գործարան, որտեղ պետք է սկսվի ռեակտիվ ականանետերի («Կատյուշա») արտադրությունը։

Գերմանական դեսպանատանը դիվանագիտական քողի տակ աշխատող թշնամական գործակալների, այդ թվում նաև հետախույզների պլանները պարզելու և դրանց իրագործմանը խոչընդոտելու համար ՆԳԺԿ-ն գերմանացիներին աջակցող Նիկոլայ Պետրովի անվան տակ գործարան է ուղարկում նրան շատ նման Սերգեյ Բիրյուկովին, որը հատուկ ծառայություններից անտեղյալ պահեստազորի հրամանատար է, «բոլորի» նման մի մարդ («մեզանից մեկը»)։ Չեկիստները կարծում են, որ նա կկարողանա արժանանալ թշնամու վստահությանը։

Բիրյուկովը շփման մեջ է մտնում Գերմանիայի դեսպանատանը աշխատող հետախուզության սպա Օտտո Բրայերի, ապա Բեռլինից օպերացիան ղեկավարելու համար ժամանած հետախույզ Քելլերի հետ և պարզում է, որ գործարանի պայթյունը նշանակված է 1941 թվականի հունիսի 21-ին, այսինքն՝ Խորհրդային Միության վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման նախօրեին։

Սերգեյ Բիրյուկովի նախաձեռնողականության և խիզախության շնորհիվ պայթյունը կանխվում է։

Դերերում

  • Գեորգի Յումատով – Սերգեյ Բիրյուկով, նախկին հեծելազորային, նույն ինքը՝ Նիկոլայ Պետրով, պաշտպանական գործարանի աշխատակից
  • Դմիտրի Մասանով – Սեդոյ, ՆԳԺԿ-ի աշխատակից
  • Վալենտին Գրաչյով – Իվան Գրոմով, ՆԳԺԿ-ի աշխատակից
  • Նիկոլայ Գրինկո – Զիգֆրիդ Քելլեր, գերմանա-ֆաշիստական հետախուզության գործակալ (Աբվեր), հնչյունավորող՝ Վյաչեսլավ Տիխոնով
  • Ֆեոդոր Նիկիտին – Ֆրանց Ռեդիգեր
  • Իգոր Դմիտրիև – Օտտո Բրայեր
  • Արկադի Տոլբուզին – Վիկտոր Ալեքսանդրովիչ Ստեպանով, հայրենիքի դավաճան, գերմանական լրտես
  • Թամարա Սյոմինա – Տանյա, գերմանական լրտես
  • Իրինա Կորոտկովա – Զինա, գործարանի տնօրենի քարտուղար
  • Նիկոլայ Գրաբբե – «Բեռնակիր», հանցագործ
  • Իվան Ռիժով – Պանտելեյմոն Քսենոֆոնտովիչ Օսիպով, պահեստի աշխատակից, հայրենիքի դավաճան, «նախկիններից»
  • Լյուդմիլա Գուրչենկո – Կլավա Օվչարովա
  • Տատյանա Կոնյուխովա – ՆԳԺԿ-ի աշխատակից
  • Լյուդմիլա Շագալովա – Մուսյա, «Բեռնակիրի» գործընկերը
  • Ալեքսանդր Գրեչանի – կադրերի բաժնի պետ

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Նագորնին, Գելի Ռյաբով
  • Ռեժիսոր՝ Գենադի Պոլոկա
  • Օպերատորներ՝ Հենրի Աբրահամյան, Սամուել Ռուբաշկին
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Խաղագորտյան

Երաժշտություն և  երգեր

Ֆիլմի համար Վլադիմիր Վիսոցկին գրել է երեք երգ, որոնցից երկուսը ներռվել են ֆիլմում Խաղագորտյանի երաժշտությամբ։

  • «Бросьте скуку, как корку арбузную …» – ֆիլմում չի ներառվել
  • Ռոմանս («Она была чиста, как снег зимой…») – ֆիլմում կատարում է Գ. Յումատովը
  • Տանգո («Как счастье зыбко!…»)

Ֆիլմի դրվագներից մեկի հիման վրա Пикник խմբի կողմից «В руках великана» ալբոմում թողարկվել է «Фильм окончен» («Ֆիլմն ավարտված է») երգը։

Արտադրություն

Դերասանների ընտրություն

Ռեժիսորի խոսքով՝ Բիրյուկովի դերը գրվել է Վլադիմիր Վիսոցկու համար, սակայն նրան չի հաստատել գեղարվեստական խորհուրդը։ Իմանալով գեղխորհրդի որոշման մասին՝ Վիսոցկին ինքն է Պոլոկայի մոտ տարել Գեորգի Յումատովին։

Գերմանական լրտես Տանյայի դերում սկսել է նկարահանվել Լարիսա Լուժինան, սակայն նա հիվանդանոց է տեղափոխվել կաթվածով։ Նկարահանված տեսարանները վերանկարահանվել են Թամարա Սյոմինայի մասնակցությամբ։

Քննադատությունը պատմաբանների կողմից

Պատմաբաններ Սերգեյ Դևյատովը, Յուրի Բորիսյոնոկը, Վ. Ժիլյաևը և Օ. Կայկովան նշել են, որ ֆիլմում պատմական հավաստիություն չկա։ Պատմաբանները նշել են, որ հիտլերյան գործակալները Մոսկվայում պատերազմի նախօրեին եղել են, բայց շատ ավելի քիչ քանակով և ոչ նման նպատակներով։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մեզնից մեկը by Wikipedia (Historical)