Aller au contenu principal

Enemy (երգ, Imagine Dragons և J.I.D)


Enemy (երգ, Imagine Dragons և J.I.D)


«Enemy», ամերիկյան Imagine Dragons ռոք խմբի և ամերիկացի ռեփեր J. I. D-ի երգը, որը թողարկվել է Interscope Records, Kidinakorner լեյբլներում 2021 թվականի հոկտեմբերի 28-ին, որպես «Արքեյն» անիմացիոն սերիալի սաունդթրեք և Imagine Dragons-ի «Mercury — Act 1» հինգերորդ ստուդիական ալբոմի սինգլ։ Գրվել է նրա կատարողների և Mattman & Robin դուետի կողմից։

Պատմություն

«Enemy»-ն գրվել է «Արքեյն» անիմացիոն սերիալի համար, որը թողարկվել է Netflix-ում՝ League Of Legends խաղի մոտիվներով։ Ավելի վաղ Imagine Dragons խումբը ձայնագրել է «Warriors» երգը 2014 թվականի League Of Legends աշխարհի առաջնության համար։

Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսը մամուլի հաղորդագրության մեջ պատմել է. «Enemy»-ն ներքին հակամարտության հաշտեցումն է աշխարհում, որտեղ անհնար է թվում նույնիսկ ինքն իրեն վստահել։ «Արքեյն»-ում կյանքը երկու քույրերին տարբեր ճանապարհներով է տանում և տարաձայնություններ են առաջանում նրանց միջև, որոնք սպառնում են մաս-մաս անել ամբողջ քաղաք։ Ինչպես և սերիալը, երգը պետք է միաժամանակ լինի անձնական և հասարակության քննադատությունը, որը, կարծես, մտադիր է տարաձայնություններ ստեղծել»։

Երաժշտական տեսահոլովակ

Անիմացված երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին (պրոդյուսերներ՝ Riot Games և Fortich Productions)։ Այն ներկայացնում է սերիալի հերոս Ջինքսի մանկության պատմությունը։

Հիթ-շքերթներ

Հավաստագրում

Թողարկման պատմություն

Collection James Bond 007

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Enemy (երգ, Imagine Dragons և J.I.D) by Wikipedia (Historical)


INVESTIGATION