Aller au contenu principal

Արցախի Հանրապետության կենդանական աշխարհ


Արցախի Հանրապետության կենդանական աշխարհ


Արցախի Հանրապետության կենդանական աշխարհը ներկայացված է անողանաշարավոր և ողնաշարավոր կենդանիների տեսակներով։ Ողնաշարավոր կենդանիները ներկայացվածն ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստ են թռչունների դասը։

Ինչպես անողնաշար, այնպես էլ ողնաշարավոր կենդանիների տեսակային կազմի պարզաբանման գործընթացը Արցախում ներկայումս չի կարելի համարել ավարտված։ Հանրապետության կենդանական աշխարհի կազմում ողնաշարավոր կենդանինեները ներկայացված են 398 տեսակով, դրանցից 101-ը կաթնասուններ են (նախկինում նշված 94 տեսակի փոխարեն), 223-ը՝ թռչուններ, 50-ը` սողուններ, 7-ը` երկկենցաղներ և 17-ը` ձկներ։ Արցախի ֆաունայում բնակվում է աշխարհի ամենափոքր ցամաքային կաթնասունը՝ էթռուսական սպիտակատամը (Suncus etruscus): Անողնաշարների ճնշող մեծամասնությունը, մոտ 90-95%-ը, կազմում են միջատները։

Ֆաունայի ներկայացուցիչների առավել խոցելի տեսակների վիճակի վերաբերյալ վերջին տարիներին Արցախում արձանագրվել են որոշակի հուսադրող դրական փոփոխություններ։ Մի շարք տեսակների վիճակը կայուն բարվոք է, օրինակ՝ գայլի (Canis lupus), շնագայլի (Canis aureus), կրծողների և թռչունների որոշ պոպուլյացիաների։ Արցախում կրկին արձանագրվել է ընձառյուծը (Pantera pardus), սակայն հայկական մուֆլոնի և շերտավոր բորենու հիմնական բնակատեղերը օկուպացված են ադրբեջանական ագրեսորների կողմից, ինչը թույլ չի տալիս այդ կենդանիների կարգավիճակի վերաբերյալ ունենալ հստակ տեղեկություններ։

Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների միջին լեռնային գոտում արձանագրել են սև անգղ (Aegypius monachus), հանդիպման բավականին ցածր հաճախականություն ունեն սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), գառնանգղը (Gypaetus barbatus): Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն իր բացասական հետևանքներն է թողել մի շարք մանր ու խոշոր կենդանատեսակների և նրանց բնակատեղերի վրա։ Այսօր Արցախի կենդանական աշխարհի վերաբերյալ նոր տեղեկությունների։

Արցախի ֆաունայի համար առաջին անգամ նկարագրվել է 55 տեսակ անողնաշար կենդանիներ։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • 1. Յավրույան Է.Գ., Հայրապետյան Վ. Տ., , (2003). Ղարաբաղի վայրի կաթնասունները (միջատակերներ, ձեռքաթևավորներ, կրծողներ). ԼՂՀ, ք. Ստեփանակերտ: «Դիզակպլյուս». էջ 120. {{cite book}}: |first= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • 2. Յավրույան Է.Գ., Հայրապետյան Վ. Տ., , (2003). Ղարաբաղի վայրի կաթնասունները (գիշատիչներ, կճղակավորներ). ԼՂՀ, ք. Ստեփանակերտ: «Դիզակպլյուս». էջ 48. {{cite book}}: |first= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • 3. Հայրապետյան Վ. Տ., Յավրույան Է.Գ., Հարությունյան Մ.Կ., Յավրույան Դ. Է. , Մարգարյան Ն. Հ., Բաղրյան Ք.Բ.,, Մինասյան Հ.Ջ. , Աղասյան Ա.Բ.,, Գրիգորյան Մ.Ռ. (2012). Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք (Ողնաշարավորներ). ՀՀ. ք. Երևան: Էդիթպրինտ. էջ 303.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • 4. Հայրապետյան Վ. Տ., Հարությունյան Մ.Կ, Յավրույան Է.Գ. (2016). Լեռնային Ղարաբաղի ձեռքաթևավորները (ֆաունան, էկոլոգիան, կենդանաաշխար¬հագրությունը). ԼՂՀ, ք. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս». էջ 211.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  • 5. Հայրապետյան Վ. Տ., Գրիգորյան Մ. Ռ., ԱվագյանԱ.Ա (2021). Արցախի ֆաունայի միջատակերները. Ստեփանակերտ. էջ 168.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի Հանրապետության կենդանական աշխարհ by Wikipedia (Historical)