Aller au contenu principal

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար)


Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար)


Սուրբ Ստեփանոս եկեղեցի (նաև՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կիսավեր եկեղեցի Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հարար գյուղում, նրա արևելյան ծայրում, թեք լեռնալանջին։

Պատմություն

Հարար գյուղը գտնվում է Հակարի գետի ձախ կողմում, 1180-1280 մետր բարձրության վրա։ Գյուղի մասին վկայությունները սկսվում են 17-րդ դարից։ Այն հիշատակվում է տեղում ստեղծված ձեռագիր մատյանների հիշատակարաններում, որտեղ որպես ձեռագրերի ստեղծման վայր նշվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

Արդեն 19-րդ դարի վերջին եկեղեցու շենքը գտնվում էր քայքայված վիճակում։ Եկեղեցու շատ քարեր, ինչպես նաև գյուղի հայկական գերեզմանոցի տապանաքարերի զգալի մասը խորհրդային տարիներին գյուղում բնակություն հաստատած թրքախոս քրդերը և ադրբեջանցիները օգտագործել են տարբեր շինությունների կառուցման համար։

Ճարտարապետություն

Եկեղեցին կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով։ Այն կառուցվել է 16-17-րդ դարերում՝ ավելի հին եկեղեցու տեղում, չունի շինարարական արձանագրություն։ Եկեղեցին 1841 թվականի և հետագա վավերագրերում հիշատակվում է Սուրբ Հռիփսիմե անվամբ։ Մինչ 44-օրյա պատերազմը, կանգուն էր եկեղեցու հարավային և մասամբ արևմտյան պատերը, նշմարվում էր խորանի հատվածը։ Եկեղեցին միանավ է, եղել է թաղածածկ, միակ մուտքը հարավից է։ Եկեղեցին չունի ավանդատներ։ Մուտքին իբրև բարավոր ագուցված է խաչազարդ երեսով տապանաքար, իսկ մուտքին կից ագուցված է խաչքար, որի վրա նկատվում են խիստ եղծված արձանագրության հետքերը․ «․․․|կա|նգնեցի զխ(ա)չս բարեխ(աւ)սութիւն | մաւր իմոյ թու|․․․ե․․․»։

Վիճակը պատերազմից հետո

2020 թվականի դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը ադրբեջանական վերահսկողությանը անցնելուց հետո հուշարձանի տարածքում փոփոխություններ և ավերումներ դեռևս փաստագրված չեն։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007


Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հարար) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)
  2. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Աբովյան)
  3. Սուրբ Ստեփանոս և Հռիփսիմե
  4. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հասգյուղ)
  5. Աղջոց վանք
  6. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փոքր Արագյալ)
  7. Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս)
  8. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)
  9. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Վերին Ագուլիս)
  10. Սուրբ Փեփրոնյա եկեղեցի
  11. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Պլեթանց)
  12. Լմբատավանք
  13. Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)
  14. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դարաշամբ)
  15. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ներքին Ագուլիս)
  16. Ադրբեջանի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ
  17. Սուրբ Գևորգ եկեղեցի (Ստամբուլ)
  18. Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)
  19. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)
  20. Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի