Aller au contenu principal

Հրայր Ղարիբյան


Հրայր Ղարիբյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրայր Արամի Ղարիբյան (օգոստոսի 14, 1904(1904-08-14) - հունվարի 7, 1978(1978-01-07)), խորհրդային օպերատոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1969)։

Կենսագրություն

1931 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումի օպերատորական ֆակուլտետը և նույն թվականից աշխատել «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայում նախ որպես 2-րդ օպերատոր, ապա՝ «Սոյուզդեդֆիլմ» կինոստուդիայի օպերատոր (այժմ՝ Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա)։

Աշխատել է հայտնի ռեժիսորներ Ստանիսլավ Ռոստոցկու, Պավել Արսենովի, Բորիս Բունեև, Իվան Լուկինսկու, Կամիլ Յարմատովի, Վասիլի Պրոնինի և այլոց հետ։

Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում։

Ֆիլմագրություն

Մասնակցել է ավելի քան 15 գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը։

  • «Խուտոր տափաստանում» - 1970,
  • «Հին տուն» - 1969,
  • «Փրկեք խեղդվողին» - 1967,
  • «Հեռավոր երկրներ» - 1964,
  • «Երկուշաբթին ծանր օր է» - 1963,
  • «Լեոն Գարոսը փնտրում է ընկերոջը» / Vingt mille lieues sur la terre (ԽՍՀՄ, Ֆրանսիա) - 1960,
  • «Երբ բացվում են վարդերը» - 1959,
  • «Պենկովոյում էր» - 1957,
  • «Ավիցեննա» - 1956,
  • «Հողը և մարդիկ» - 1955,
  • «Աշխարհի չեմպինը» - 1954,
  • «Չուկ և Գեկ» (կարճամետրաժ) - 1953,
  • «Գնդի որդին» - 1946,
  • «Կար-չկար մի աղջիկ» - 1944,
  • «Անտառի եղբայրներ» - 1942,
  • «երկաթե հրեշտակ» - 1942,
  • «Հայրենիքի դավաճան» - 1933,
  • «Ո՞վ է մեղավոր» (կարճամետրաժ) - 1930։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5 (Ошибочно назван — «Карибян Арайр Арамович»).


Text submitted to CC-BY-SA license. Source: Հրայր Ղարիբյան by Wikipedia (Historical)


INVESTIGATION