Aller au contenu principal

Միջազգային ավտոցուցասրահ


Միջազգային ավտոցուցասրահ


Միջազգային ավտոցուցասրահ (գերմ.՝ IAA, Internationale Automobil-Ausstellung), ամենամյա ավտոցուցասրահ, որն անցկացվում է սեպտեմբերի երկրորդ կեսին Գերմանիայի երկու քաղաքներից մեկում` Մայնի Ֆրանկֆուրտում կամ Հաննովերում։ Մինչև 1991 թվականը ցուցահանդեսը անցկացվել է Մայնի Ֆրանկֆուրտում։ 1992 թվականից սկսած ավտոցուցասրահը կիսվել է երկու ցուցահանդեսի` կենտ տարիներին անցկացվել է մարդատար ավտոմոբիլների (գումարած` մի քանի մոտոցիկլետների) ցուցահանդես Մայնի Ֆրանկֆուրտում, իսկ զույգ տարիներին անցկացվել է բեռնատար ավտոմոբիլների ցուցահանդես Հաննովերում։ Ցուցահանդեսի կազմակերպումն ամբողջությամբ ընկած է ավտոմոբիլային արդյունաբերության գերմանական միության ուսերին (VDA):

Պատմություն

  • 1897 թվական` Առաջին մինի-ցուցահանդեսը Բեռլինի պանդոկում։ Ցուցադրությունը կազմված է եղել ութ ավտոմոբիլներից։ Այն եղել է առաջին ավտոմոբիլային ցուցահանդեսը Եվրոպայում։
  • 1921-1926 թվականներ` Այլ երկրներից ցուցանմուշներ չեն ընդունվել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով
  • 1939 թվական` Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ առաջին անգամ ցուցադրվել է «Volkswagen»-ը, որն ավելի ուշ հայտնի դարձավ որպես Volkswagen Käfer
  • 1950 թվական` Առաջին հետպատերազմյան ցուցահանդես
  • 1951 թվական` Ավտոցուցասրահը տեղափոխվել է Մայնի Ֆրանկֆուրտ
  • 1965 թվական` Առաջին ճապոնական ավտոմոբիլը ցուցահանդեսում
  • 1992 թվական` Բաժանվել է երկու ցուցահանդեսի` զույգ տարիներին անցկացվել է բեռնատար ավտոմոբիլների ցուցահանդես Հաննովերում, կենտ տարիներին անցկացվել է մարդատար ավտոմոբիլների (գումարած` մի քանի մոտոցիկլետների) ցուցահանդես Մայնի Ֆրանկֆուրտում։
  • 2003 թվական` 60-րդ ավտոցուցասրահ (սեպտեմբերի 13-21)
  • 2005 թվական` 61-րդ ավտոցուցասրահ (սեպտեմբերի 12-25)
  • 2007 թվական` 62-րդ (2007 թվականի սեպտեմբերի 13-23) ավտոցուցասրահը` էկոլոգիայի համար։ Համաշխարհային համընդհանուր տաքացման շնորհիվ, ավտոցուցասրահը ներկայացրել է մեծ քանակով ավտոմոբիլներ՝ նվիրված էր էկոլոգիայի թեմային։ «Mercedes-Benz»-ը բացել է շոու իր նոր կոնցեպտ-կարը «DiesOtto» շարժիչի հետ ներկայացնելու համար։ Կիսով չափ դիզելային է, կիսով չափ բենզինի, տվյալ շարժիչը թույլ է տալիս և՛ կրճատել վառելանյութի ծախսը, և՛ աղտոտել շրջակա միջավայրի արտաժայթքումը։
  • 2009 թվական` 63-րդ ավտոցուցասրահ (սեպտեմբերի 17-27)
  • 2011 թվական` 64-րդ ավտոցուցասրահ (սեպտեմբերի 15-25)
  • 2013 թվական` 65-րդ ավտոցուցասրահ (սեպտեմբերի 10-22)
  • 2015 թվական` 66-րդ ավտոցուցասրահ (սեպտեմբերի 17-27)։ Ներկայացվել են նոր մոդելներ` Mercedes-Benz, Bugatti, Volkswagen, Մազդա և շատ ուրիշներ։ Տաղավարների հաճախումով ամենաբարձրը` 3-րդ և 5-րդ, իսկ երրորդում անցկացվել է «Bugatti»-ի, «Porsche»-ի և այլ գերընտիր մակնիշների ցուցադրություն։ Հինգերորդում անցկացվել է նոր «Mercedes»-ի ցուցադրություն, ավելի քան 2 հազար մարդ ստացել է փոքրիկ տաղավար, որպեսզի դիտեն նորույթը։

Նորույթների հիմնական ներկայացում

1995

2005

Թողարկված ավտոմոբիլներ
Նախատիպեր

2007

2009

Թողարկված մոդելներ
Նախատիպեր

2011

2013

2015

2015 թվականի ավտոցուցասրահը անցկացվել է սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ը։

Թողարկված մոդելներ
Նախատիպեր

2017

2017 թվականի ավտոցուցասրահը անցկացվել է սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 24-ը։ Մամուլի օրերն անցկացվում են 12-ին և 13-ին։

Թողարկված մոդելներ
Նախատիպեր

2020 թվականին ցուցահանդեսի չկայանալը, կապված էր կորոնավիրուսային համաճարակի հետ։ 2021 թվականին Մայնի Ֆրանկֆուրտին փոխարինել է Մյունխենը, դրան կից իր էքսպոզիցիաները սկզբունքորեն պետք է փոփոխվեն հետևյալ ձևաչափով` հիմնական թեման դառնալու է ոչ թե ավտոմոբիլները, այլ էկոլոգիապես մաքուր ոլորտն ու շարժունակությունը իր բոլոր դրսևորումներով.:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ավտոցուցասրահ(անգլ.)
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Միջազգային ավտոցուցասրահ by Wikipedia (Historical)