Aller au contenu principal

Jeep Compass


Jeep Compass


Jeep Compass, կոմպակտ քրոսովեր ամենագնաց, որը ներկայացվել է 2007 մոդելային տարում և հիմա ներկայացվում է իր երկրորդ սերնդով։ Առաջին սերնդի Compass-ը և Patriot-ը, նրա նորացված տարբերակը, Jeep-ի առաջին քրոսովեր ամենագնացներից էին։ Երկրորդ սերնդի Compass-ի առաջին ցուցադրությունը եղել է 2016 թվականի սեպտեմբերին Բրազիլիայում, իսկ հետո այն ցուցադրվել է Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահում 2016 թվականի նոյեմբերին՝ կիսելով հարթակը Renegade-ի հետ։ Այն գտնվում է չափսերով ավելի փոքր Renegade-ի և ավելի մեծ Cherokee-ի միջև։

Կոնցեպտ-մեքենա

Սերիական Jeep Compass-ի ներկայացումից չորս տարի առաջ նույն անունով կոնցեպտ-մեքենայի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2002 թվականին Դետրոյթում, Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահում։ Այն ուներ երկու դռնանի թափք, լիաքարշակ էր և 3,7 լիտրանոց V6 շարժիչ։

Jeep Liberty-ի 3,7 L Power-Tech V6 շարժիչը հասանելի չէր 2007 թվականի նոր Compass-ում, թեև արտադրական Compass մոդելը պահպանում էր կոնցեպտուալ մեքենայի ոճային նշանները և դրա որոշ առանձնահատկություններ։ Արտադրական Compass մոդելն ուներ չորս դուռ կոնցեպտ-մեքենայի երկու դռների փոխարեն։

Վաճառք

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Jeep Compass by Wikipedia (Historical)


INVESTIGATION