Aller au contenu principal

Ռեմո Ֆորեր


Ռեմո Ֆորեր


Ռեմո Ֆորեր (գերմ.՝ Remo Forrer, սեպտեմբերի 5, 2001(2001-09-05), Hemberg, Toggenburg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարիացի երգիչ։ 2020 թվականի ապրիլին հաղթել է «Շվեյցարիայի ձայնը» հեռուստատեսային շոուի երրորդ եթերաշրջանը, հաղթել է նաև «I Can See Your Voice» հեռուստատեսային շոուի գերմանական թողարկման ժամանակ։ Ռեմոն Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում ներկայացրել է Շվեյցարիան «Watergun» («Ջրային հրացան») երգով և զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։

Կարիերա

2019-2022: The Voice of Switzerland և I Can See Your Voice

2019 թվականի նոյեմբերից մասնակցել է The Voice of Switzerland նախագծի երրորդ եթերաշրջանին և առաջին փուլում կատարել է «Someone You Loved» երգը։ Նախագծի առաջին փուլում բոլոր չորս ժյուրիները պտտվել են նրա ելույթի ժամանակ և Ռոման իր մասնակցությունը շարունակել է Նոա Վերագուտայի թիմում։

2023. Եվրատեսիլ երգի մրցույթ

2023 թվականի փետրվարի 20-ին շվեյցարական SRG հեռուստաընկերությունը հայտարարել է Ռեմո Ֆորերին որպես Շվեյցարիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։ Նրա «Watergun» երգը թողարկվեց մարտի 7-ին։

Անձնական կյանք

Ռեմո Ֆորերն ապրում է Հեմբերգում։ Վաղ մանկությունից հետաքրքրություն է ունեցել երաժշտության նկատմամբ, ինչը ստիպել է նրան սովորել նվագել ֆլեյտա, ակորդեոն և դաշնամուր։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ռեմո Ֆորեր by Wikipedia (Historical)


ghbass