Aller au contenu principal

Վալերի Հարությունյան


Վալերի Հարությունյան


Վալերի Զորաբի Հարությունյան (ապրիլի 2, 1954(1954-04-02), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր։

Կենսագրություն

Վալերի Հարությունյանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1961-1971 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1971-1976 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտել է գերազանցությամբ։

1976-1977 թվականներին եղել է Երևանի ավտոբեռնիչների գործարանի ճարտարագետ։ 1977-1978 թվականներին եղել է Երևանի «Ինտուրիստ» ավտոբազայի գլխավոր մեխանիկ, իսկ 1978-1981 թվականներին՝ Ասկերանի «Գյուղտեխնիկա» միավորման ավագ ճարտարագետ։ 1981-1985 թվականներին եղել է նույն միավորման գլխավոր ճարտարագետ։ 1985 թվականին «Գյուղտեխնիկա» միավորման կառավարիչ։ 1987 թվականի մարտին Ասկերանի շրջանի մեքենայացման ձեռնարկության տնօրեն։

1993-1995 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

1995-2005 թվականներին եղե; է Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ-ի տնօրեն։

2005 թվականի հունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր։ Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է նորաբաց «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն։ 2008 թվականի մայիսին եղել է «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2009 թվականի մարտի 4-ին շնորհվել է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի դոկտորի կոչում։ 2010 թվականի հունիսից դեկտեմբերը եղել է Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2010 թվականի դեկտեմբերից եղել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2014 թվականի նոյեմբորից «Հիդրոսերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տես նաև

Ազատ հայրենիք

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-22 Wayback Machine


Text submitted to CC-BY-SA license. Source: Վալերի Հարությունյան by Wikipedia (Historical)


PEUGEOT 205