Aller au contenu principal

Ցատկախաղ (վեպ)


Ցատկախաղ (վեպ)


«Ցատկախաղ» (իսպ.՝ Rayuela), արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի փորձնական վեպը, որը գրվել է 1963 թվականին։ Այն համարվում է գրողի ամենահայտնի ստեղծագործությունը և պոստմոդեռնիստական գրականության նշանավոր օրինակը։

Վեպի կառուցվածք

Վեպն ունի անսովոր կառուցվածք։ Ըստ գրողի նախաբանի՝ գիրքը միանգամից պարունակում է «շատ գրքեր», սակայն Կորտասարն առաջարկում է ընթերցման երկու տեխնիկա՝ սովորական, որը ներառում է վեպի առաջին երկու մասերը՝ «Մյուս կողմից» և «Այս կողմից», և որոնցում ավարտվում է հիմնական սյուժեն, ինչպես նաև կարդալ ըստ հատուկ սխեմայի, ըստ որի՝ պետք է կարդալ նաև «Այլ կողմերից» մասի գլուխները։ Այն կարգը, որով պետք է կարդալ գիրքը, սահմանվում է հեղինակի կողմից, դրան կարելի է հետևել յուրաքանչյուր գլխի վերջում սխեմայի կամ ցուցիչների միջոցով։ Սխեմայում կան վեպի բոլոր գլուխները, բացի նախավերջինից՝ 55-րդից։

Վեպի հերոս

Վեպի գլխավոր հերոսը՝ Օրասիո Օլիվեյրան, անձնատուր է լինում իր գոյության խնդիրների և շրջապատող աշխարհի հետ բարդ հարաբերությունների մասին մտորումներին։ Նրա մտորումների կատալիզատորը ծանոթների՝ Փարիզից Մագ անունով սիրեցյալի, ինտելեկտուալների փարիզյան «Ակումբի» և արգենտինացի ընկերներ Տրևելերի և Տալիտայի հետ շփումն է։

Հայերեն թարգմանություն

Ալիս Տեր-Ղևոնդյանի թարգմանությամբ գիրքը հայերեն լույս է տեսել 2018 թվականին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Վեպը «Лаборатория Фантастики» կայքում
  • «Ցատկախաղ» («Էպիգոն թատրոնի» ներկայացում, ռեժիսոր՝ Վլադիմիր Ագեև, դերերում՝ Մագա-Լուսիա՝ Իրինա Գրինևա, Օրասիո՝ Վլադիմիր Ագեև, Օսիպ՝ Սերգեյ Գերասին, հեղինակ՝ Անդրեյ Զվյագինցև)

Text submitted to CC-BY-SA license. Source: Ցատկախաղ (վեպ) by Wikipedia (Historical)



PEUGEOT 205