Aller au contenu principal

Այլընտրանք կուսակցություն


Այլընտրանք կուսակցություն


Այլընտրանք կուսակցություն, քաղաքական կուսակցություն Հայաստանում։

Պատմություն

«Այլընտրանք» կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած հիմնադիր համագումարի ժամանակ։ Նախագահ է ընտրվել նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանը։ Առաքելյանը լքել է ՕԵԿ-ը 2018 թվականի հայաստանյան հեղափոխությունից հետո՝ նոր քաղաքական կուսակցություն հիմնելու և ապագա ընտրություններին մասնակցելու նպատակով։

Կուսակցությունը հայտարարել է 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Ընտրություններից առաջ կուսակցությունը հայտարարել էր, որ բաց է լինելու քաղաքական դաշինքին միանալու համար, սակայն կուսակցությունը, ի վերջո, չի մասնակցել ընտրություններին։

2022 թվականի հայաստանյան ցույցերի ժամանակ Առաքելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը կոռումպացված են

Կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացուցչություն չունի և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։

Գաղափարախոսություն

Կուսակցությունը հայտարարել է, որ իր հիմնական խնդիրն է լինելու վերացնել կոռուպցիայի բոլոր ձևերը Հայաստանում։ Կուսակցությունը նաև աջակցում է երկրում տնտեսության և սոցիալական ինչպես նաև մարդու իրավունքների ամրապնդմանը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Այլընտրանք կուսակցությունը Ֆեյսբուքում


Text submitted to CC-BY-SA license. Source: Այլընտրանք կուսակցություն by Wikipedia (Historical)


PEUGEOT 205