Aller au contenu principal

Այրին Քարա


Այրին Քարա


Այրին (Իրեն) Քարա (անգլ.՝ Irene Cara, մարտի 18, 1959(1959-03-18), Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 25, 2022(2022-11-25), Largo, Ֆլորիդա, ԱՄՆ), 1980-ական թվականների ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն

Ծնվել է 1959 թվականի մարտի 18-ին Բրոնքսում (Նյու-Յորք, ԱՄՆ), ամբողջական անունը՝ Irene Cara Escalera։ Նրա հայրը՝ Գասպար Քարան Պուերտոռիկացի էր, իսկ մայրը՝ Լուիզան, ուներ կուբայական արմատներ։ Այրինն ուներ երկու եղբայր և երկու քույր։ Երեք տարեկանում նա "Little Miss America" - ի եզրափակիչ փուլի հինգ մասնակիցների թվում էր, իսկ արդեն 5 տարեկանում մեկ մատով դաշնամուր էր նվագում։ Հետո սկսել է լրջորեն ուսումնասիրել երաժշտություն, պար և դերասանական արվեստ, 1970-ականներին մասնակցել է Բրոդվեյի բեմադրություններին, հեռուստասերիալներին և շոուներին։

1986-1991 թվականներին ամուսնացած է եղել հոլիվուդյան կասկադյոր Կոնրադ Պալմիզանոյի հետ։

1981 թվականին «Փառք» ֆիլմում իր մասնակցության համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» «Լավագույն դերասանուհի երաժշտական ֆիլմում» անվանակարգում։ 1982 թվականին արժանացել է գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի (NAACP) "Image" մրցանակին "Քույր, քույր" հեռուստաֆիլմում Սիսսի Լավջոյի դերը խաղալու համար։ Նրա կարիերայի գագաթնակետը եղավ 1983 թվականին, երբ ձայնագրեց տիտղոսային երգը «ֆլեշ-պար» ֆիլմի համար (անգլ.՝ Flashdance)՝ "Flashdance… What a Feeling", որը նա գրել է Ջորջո Մորոդերի և Քիթ Ֆորսիի հետ համատեղ։ Քարան բառերը գրել է այն պահին, երբ Ֆորսիի հետ մեքենայով գնում էր Նյու Յորքի ստուդիա, իսկ Մորոդերը երաժշտություն էր ստեղծում։ 1983-1984 թվականներին արժանացել է մի քանի հեղինակավոր երաժշտական մրցանակների․

  • «Օսկար» լավագույն երգի համար (1983 թվական)
  • Գրեմմի մրցանակ լավագույն կանացի փոփ-ոկալի համար (1984 թվական)
  • «Ոսկե գլոբուս »լավագույն օրիգինալ երգի համար (1984 թվական)
  • «Ժողովուրդի ընտրություն» մրցանակ կինոֆիլմի լավագույն երգի համար (1984 թվական)
  • American Music Award կատեգորիաներում Best R&B Female Artist և Best Pop Single of the Year

Քարան մահացել է իր տան մեջ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ֆլորիդայում, 63 տարեկան հասակում։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Սաունդթրեկներ

Սինգլներ

Ֆիլմագրություն

  • Aaron Loves Angela (1975 թվական)
  • Apple Pie (1976 թվական)
  • Sparkle (1976 թվական)
  • Փառք (1980 թվական)
  • Killing 'em Softly (1982 թվական)
  • Վաշինկտոնյան տաքսի (1983 թվական)
  • City Heat (1984 թվական)
  • Սարսափելի սխալ (1985 թվական)
  • Busted up (1986 թվական)
  • Caged In Paradiso (1990 թվական)
  • China Cry (1991 թվական) (միայն երգելը)
  • The Magic Voyage (1992 թվական) (հնչյունավորում)
  • Սպիտակաձյունիկ 2։ Եվ ապրեցին նրանք երջանիկ (1993 թվական) (հնչյունավորում)
  • Downtown: A Street Tale (2007 թվական)

Հեռուստատեսային աշխատանքներ

  • en:Love of Life
  • The Electric Company
  • en:What's Happening!! sea.2, ep.1 «Rerun Gets Married»
  • en:Roots: The Next Generations
  • en:Guyana Tragedy: The Story of Jim Jones
  • Sister, Sister
  • en:For Us the Living: The Medgar Evers Story
  • Bustin' Loose
  • en:Gabriel's Fire
  • Gone Country Season 2

Մրցանակներ և անվանակարգեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Pop Princess: The Story of Irene Cara Part 1 ՅուԹյուբում (Part 2; Part 5)
  • Irene Cara Tribute ⭐ Transformation From 8 To 63 Years Old ՅուԹյուբում
  • Irene Cara Escalera: This is for you, Tribute ՅուԹյուբում
  • Irene Cara - Ted Mack Amateur Hour ՅուԹյուբում (ելույթ 8 տարեկանում)

Text submitted to CC-BY-SA license. Source: Այրին Քարա by Wikipedia (Historical)


INVESTIGATION