Aller au contenu principal

Զապել


Զապել


Զաբել Ա Ռուբենյան (գրբ.՝ Զապել, անգլ.՝ Isabella I, Isabel I, Zabel I, հունվարի 25, 1216, հունվարի 25, 1217, 1212 կամ 1213, Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - հունվարի 23, 1252, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագուհի (1222-1252, Լևոն Բ-ի և Սիբիլ Լուսինյանի դուստրը, Ռուբինյանների թագավորական տոհմի վերջին շառավիղը։

Կենսագրություն

Զաբելի ծնվելու թվականի հետ կապված կան մի քանի տարբերակներ՝ 1212 թվականան, 1213 թվական, 1215 թվական, 1216 թվականի հունվարի 25, 1216 թվականի հունվարի 27 և 1217 թվականի հունվարի 25։ Ծնվել է Սիս քաղաքում։

Կիլիկիայի գահաժառանգ

1219 թվականին Զաբելը հոր կամքով նշանակվել է Կիլիկիայի գահաժառանգ՝ խնամակալ ունենալով Ատանին, ապա նրա սպանվելուց հետո՝ Կոստանդին Լամբրոնացի իշխանին։ 1222 թվականից Կիլիկիայի հայոց թագուհի։

Կիլիկիայի թագուհի

Լևոն Բ-ի մահից հետո, Ռուբեն Գ-ի (Լևոն Բ-ի ավագ եղբայրը) թոռը՝ Ռուբեն-Ռայմոնդ Անտիոքացին իր ձեռքն է վերցնում Կիլիկիայի Հայոց գահը, բայց շուտով պարտվում է, ընկնում գերի և սպանվում։ Ատանի խնամակալության ներքո Զաբելը հռչակվում է Կիլիկիայի թագուհի, բայց շուտով Ատանը սպանվում է։ Ատանի տեղը զբաղեցնում է Հեթումյանների տոհմից Կոստանդին Լամբրոնացին։

Գահի շուրջն սկսված վեճերը հարթելու նպատակով 1222 թվականին Կիլիկիայի իշխանները Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպի հետ։ Վերջինս լատինամոլ քաղաքականություն վարելու համար 1224 (1225) թվականին գահընկեց արվեց և բանտարկվեց Կոստանդինի կողմից։ 1226 թվականին Կոստանդինը Զաբելին ամուսնացնում է իր տասներեքամյա որդու՝ Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր։

Շինարարական աշխատանքներ

Զաբելը հմուտ է եղել ուսման ն գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին ամուսնու հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սբ․ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց։

Հիշատակությունը աղբյուրներում

Աղբյուրներում հիշվում է իբրև «ողջախոհ», «առաքինաջան», որը հմուտ է եղել ուսման, գիտության մեջ։

Collection James Bond 007

Ընտանիքը

Զապելը ունեցել է հինգ դուստր և երեք որդի, որոնցից կրտսերը՝ Լևոն Գ, 1270 թվականին ժառանգել է գահը։

  • Ֆիմի (?-1309)
  • Մարիամ (?- 1310)
  • Սիբիլ (1240-1290)
  • Ռիթա (?)
  • Լևոն Գ (հունվարի 24, 1236 կամ հունվարի 23, 1237-փետրվարի 6, 1289)
  • Թորոս (1244-օգոստոսի 24, 1266)
  • Զաբել (?-1268)

Զաբելը թաղվել է Դրազարկում։

Պահպանվել են Զաբելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

Գրականություն

  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956:
  • Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վնտ., 1885:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Զաբել թագուհի

Աղբյուրներ

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 5, Ցուցակ 1, Էջ.
  • «Նկարագիր Օշին թագաւորի ձեռագիր ժամագիրքին», Արտավազդ Սյուրմեյան, Անթիլիաս, 1933, 97 ա․

Text submitted to CC-BY-SA license. Source: Զապել by Wikipedia (Historical)