Aller au contenu principal

Օշին Ա


Օշին Ա


Օշին Ա (հունվարի 10, 1283 - հուլիսի 20, 1320, Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր 1308 թվականից։ Հեթում Բ–ի եղբայրը։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։ Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։


Text submitted to CC-BY-SA license. Source: Օշին Ա by Wikipedia (Historical)