Aller au contenu principal

Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան


Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան


Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան (մակեդոներեն՝ Аеродром Охрид "Св. Апостол Павле") նաև հայտնի է որպես Օխրիդի օդանավակայան (մակեդոներեն՝ Аеродром Охрид), օդային դարպաս Հյուսիսային Մակեդոնիայում՝ Օխրիդից 9 կմ հյուսիս-արևմուտք և մայրաքաղաք Սկոպիեից 145 կմ հարավ-արևմուտք՝ Օխրիդ-Կիչևո-Սկոպիե ճանապարհին։ Այն հանրապետության երկրորդ խոշոր օդանավակայանն է՝ զիջելով միայն մայրաքաղաքի օդային դարպասին։

Պատմություն

Օխրիդի օդանավակայանը բացվել է 1952 թվականին Հարավսլավիայի անդամ Մակեդոնիայում։ Այն ժամանակ դա գտնվում էր Գորենզի և Օրովնիկ գյուղերի միջև։ Սկզբում կար 900 մետրանոց թռիչքուղի։ Առաջին միջազգային թռիչքը տեղի է ունեցել 1953 թվականի հուլիսի 5-ին։ Օդանավակայանի վերջնական վերանորոգումն ավարտվել է 2004 թվականին, երբ տեղադրվել է լուսավորության նոր համակարգ։

2008 թվականին Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը 20 տարվա պայմանագիր է կնքել թուրքական Tepe Akfen Ventures ավիաընկերության հետ՝ Օխրիդի և Սկոպիեի օդանավակայանների պահպանման, ինչպես նաև հետագա արդիականացման համար։ Հետագայում նախատեսվում է Օխրիդի օդանավակայանում կառուցել նոր տերմինալ և բարելավել VIP հատվածները, իսկ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել Սկոպիեի օդանավակայանը և երրորդ օդանավակայան կառուցել Շտիպ քաղաքում։ Ամբողջ ծրագրի արժեքը 200 միլիոն եվրո է։

Հնարավորություններ

Օդանավակայանում կարող են տեղավորվել ինչպես փոքր, այնպես էլ միջինից մեծ ինքնաթիռներ։ Կայքը նախատեսված է առավելագույնը 9 ինքնաթիռի համար, տերմինալը տարեկան կարող է ընդունել մինչև 400 հազար ուղևոր։ Օդանավակայանում կա տեղեկատվական գրասեղան, ռեստորան, անմաքս խանութ և VIP ժամանցի ակումբ։

Թռիչքներ

Վիճակագրություն

Ուղևորների քանակ ըստ տարիների։

Ցամաքային տրանսպորտ

Օդանավակայանում գործում է ավտոբուս, որը ուղևորներին տեղափոխում է օդանավակայանի և քաղաքի միջև՝ մեկնելով չորեքշաբթի և կիրակի օրերին։ Ավտոբուսի չվացուցակը որոշվում է դեպի Բազել և Լոնդոն Wizzair-ի թռիչքներով, և՛ դեպի և հակառակ ուղղությամբ։

Միջադեպեր

1993 թվականի նոյեմբերի 20-ին Յակ-42 ինքնաթիռը Ժնևից Սկոպիե թռչելիս Օխրիդի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել։ Եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Օխրիդում, սակայն մխրճվել է Տրոյան լեռան մեջ։ Պատճառը անձնակազմի սխալն է եղել, որը սխալ է հասկացել դիսպետչերի հրահանգները։ Զոհվել է 124 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամ։ Ուղևորներից մեկը ողջ է մնացել վթարից, սակայն 11 օր անց հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Страница аэропрорта на сайте TAV Skopje Արխիվացված 2012-04-14 Wayback Machine(անգլ.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Սուրբ Պողոս առաքյալ օդանավակայան by Wikipedia (Historical)


ghbass