Aller au contenu principal

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Արցախի արտաքին գործերի նախարարը նշանակվում Արցախի նախագահի կողմից։

Պատմություն

1993 թվականի հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ հիմնվեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար նշանակվեց ԼՂՀ ՊՊԿ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը։ Հետագա տարիներին արտաքին գործերի նախարարությունը ղեկավարեցին Նաիրա Մելքումյանը, Աշոտ Ղուլյանը, Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը (որպես նախարարի պաշտոնակատար), Կարեն Միրզոյանը, Մասիս Մայիլյանը, Դավիթ Բաբայանը։ 2023 թվականի հունվարից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Սերգեյ Ղազարյանն է։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար by Wikipedia (Historical)