Aller au contenu principal

Մատուռ


Մատուռ


Մատուռ (հուն․՝ μαρτυvριον՝ վկայարան), վաղ միջնադարում աղոթատեղի, շինված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաև նրա հիշատակին։

Պատմություն

Հետագայում մատուռ են անվանել ընդհանրապես փոքր եկեղեցիները, սակայն իրականում մատուռի և եկեղեցու տարբերությունը ոչ թե մեծությունն է, այլ մատուռի հիմքերը օրհնված և օծված քարերով նվիրագործված չլինելը։

Նկարագրություն

Մատուռները խաչաձև, կլոր, բազմանիստ կամ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր կամ թաղածածկ, խորանով կամ առանց խորանի առանձին կանգնած եկեղեցատիպ կառույցներ են բնակավայրերում, վանքերի համալիրներում, ճանապարհների վրա, գերեզմանոցներում, բարձունքների գագաթին։ Միջնադարյան Հայաստանի մատուռների (մեծ մասամբ նաև Թուխ մանուկ կոչվող) տարածված ձևը թաղածածկ դահլիճն է՝ արևելյան կիսաշրջանաձև կամ ուղղանկյուն խորանով։

Մատուռներ են կոչվում նաև եկեղեցիների օծված ավանդատները, որոնք պատարագամատույց անշարժ սեղան ունեն։

Գրականություն

  • Օրմանյան Մաղաքիա, Ծիսական բառարան, Երևան, 1992։

Text submitted to CC-BY-SA license. Source: Մատուռ by Wikipedia (Historical)