Aller au contenu principal

Էդվարդ Գիբբոն


Էդվարդ Գիբբոն


Էդվարդ Գիբբոն (անգլ.՝ Edward Gibbon, մայիսի 8, 1737(1737-05-08)[…], Putney, Surrey - հունվարի 16, 1794(1794-01-16)[…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի պատմաբան։

Հեղինակել է Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը աշխատությունը, որը բազմիցս վերահրատարակվել է և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Սկզբնաղբյուրների ուսումնասիրության հիման վրա շարադրել է հռոմեական կայսրության և Բյուզանդիայի պատմությունը II դ. վերջից մինչև 1453 թվականը։ Գիբբոնի աշխատության առաջին երեք հատորներն ընդգրկում են մինչև Արևմտահռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը (476 թ.), մնացած հատորները նվիրված են Բյուզանդական (Արևելահռոմեական) կայսրության պատմությանը։ Հեղինակը այդ պատմությունը դիտարկում է XVIII դարի լուսավորիչների փիլիսոփայական գողափարների տեսանկյունից՝ Հռոմեական կայսրության անկումը կապելով կայսրերի կամայականության և բռնության, բյուրոկրատիայի ուժեղացման, բանակում կարգապահության թուլացման հետ։ Նրա կարծիքով կայսրության անկմանը նպաստել է նաև քրիստոնեության տարածումը, որը սպանել է հայրենասիրական և քաղաքացիական ոգին։


Text submitted to CC-BY-SA license. Source: Էդվարդ Գիբբոն by Wikipedia (Historical)


ghettoblaster