Aller au contenu principal

Հովիկ Ջիվանյան


Հովիկ Ջիվանյան


Հովիկ Խանլարի Ջիվանյան (հունվարի 6, 1972(1972-01-06), Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ), Արցախյան ազատամարտի մասնակից։ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր (31.03.2020-15.06.2020), ԱՀ պետական վերահսկողական ծառայության տնօրեն (24.06.2020-ից)։

Ծնվել է 1972 թ. հունվարի 6-ին Արցախի Հանրապետությանի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1989 թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը, 1995 թ.` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1998-1999 թթ. աշխատել է որպես Հադրութի շրջանի դատախազի տեղակալ։ 1999-2005 թթ. աշխատել է Մարտունու շրջանի ռազմական ոստիկանության պետ։

2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

Ազգային Ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007 թ. դեկտեմբերի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԼՂՀ վարչապետի խորհրդական։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ 1990-1994 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես Ճարտարի գումարտակի հրամանատար, այնուհետև՝ երկրորդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

2010 թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

2015 թվականի մայիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է ԱՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է ԱՀ ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակով։

2020 թվականի հունիսի 24-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական վերահսկողական ծառայության տնօրեն։

Պարգևատրված է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

http://www.aysor.am/am/news/2010/10/29/arcakh-national-assambly/ http://www.hayzinvor.am/13023.html


Text submitted to CC-BY-SA license. Source: Հովիկ Ջիվանյան by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Արցախի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ
  2. Սևակ Ղուկասյան
  3. Ազատ հայրենիք
  4. Արթուր Թովմասյան (քաղաքական գործիչ)
  5. Արամ Գրիգորյան (քաղաքական գործիչ)
  6. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավորների ցանկ
  7. Արթուր Մոսիյան
  8. Հայդի
  9. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորների ցանկ
  10. Կարինե Աթայան
  11. Աշոտ Դանիելյան (քաղաքական գործիչ)
  12. Լեռնիկ Ղալայան
  13. Արամայիս Աղաբեկյան
  14. Նելա Գրիգորյան
  15. Իվան Ավանեսյան
  16. Աշոտ Ղուլյան (քաղաքական գործիչ)
  17. Էդուարդ Աղաբեկյան
  18. Էլեոնորա Ավանեսյան
  19. Վլադիմիր Կասյան
  20. Վարդգես Ուլուբաբյան


ghbass