Aller au contenu principal

Արցախի հերոս


Արցախի հերոս


Արցախի հերոս, Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում, որը շնորհվում է Արցախի նախագահի կողմից։ Կոչմանն արժանացած անձանց տրվում է «Ոսկե արծիվ» շքանշան։

Ըստ օրենքի՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։

2016 թվականին Ռոբերտ Աբաջյանը դարձավ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած 24-րդ և ամենաերիտասարդ անձը՝ 19 տարեկան հասակում։

Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո 23 անձի շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։

«Արցախի հերոս» կոչմանն արժանացածներ

2022 թվականի դրությամբ «Արցախի հերոս» կոչմանն արժանացել է 62 հոգի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արցախի Հանրապետության պետական պարգևները Արցախի հանրապետության նախագահի կայքում Արխիվացված 2022-07-12 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Արցախի հերոս by Wikipedia (Historical)