Aller au contenu principal

Քրիստափոր Ա Տիրառիջցի


Քրիստափոր Ա Տիրառիջցի


Քրիստոփոր Ա Տիրառիջցի (նաև՝ Քրիստափոր Փիլիսոփա, 5-րդ դար, Տիրառիճ, Բագրևանդ, Այրարատ, Հայկական մարզպանություն - 545), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (539-545), հաջորդել է Սահակ Բ Ուղկեցուն։

Կենսագրություն

Հայտնի է Մարզպանական Հայաստանում և հարևան երկրներում նեստորականության և քաղկեդոնականության դեմ մղած իր պայքարով։ Այդ նպատակով, ուղղափառ ասորիներին ներստորականներից պաշտպանելու համար նախ գրով, ապա անձամբ ուղևորվել է Միջագետք և Պարսկաստան, ներկայացել շահնշահ Խոսրով Անուշիրվանին և Ասորական եկեղեցու համար կատարել ձեռնադրություններ, որոնցից հիշվում է Ասորական եկեղեցու մեծագործ եպիսկոպոս Աքուդեմեն։ Ապա շրջագայել է Վերին Ասորիք՝ ամենուրեք քարոզելով 431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովում հաստատված ուղղափառ դավանությունը և ամրապնդելով Հայ Առաքելական եկեղեցու դիրքն ու հեղինակությունը Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ։

Պարսկա-բյուզանդական պատերազմի ընթացքում՝ 542 թվականին, Խոսրով Անուշիրվանի կարգադրությամբ Պարսկահայաստանի զորահրամանատար Նաբեդեսը (Նահապետ) Քրիստափորին ուղարկում է Բյուզանդական Հայաստանի զորահրամանատար Վալերիանոսի մոտ, որպեսզի բողոքի դեսպանների ուշանալու համար։ Կաթողիկոսն իր հետ տանում է նաև իր եղբորը, որը զորահրամանատարին տեղեկացնում է Խոսրովի հաշտություն կնքելու ցանկության իրական դրդապատճառները (արքայի դեմ գահակալական կռիվներ էին սկսվել, բանակում համաճարակ էր սկսվել)։

Մահացել է 545 թվականին, կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցին։

Ծանոթագրություններ



Text submitted to CC-BY-SA license. Source: Քրիստափոր Ա Տիրառիջցի by Wikipedia (Historical)


INVESTIGATION