Aller au contenu principal

Մովսես Բ Եղիվարդեցի


Մովսես Բ Եղիվարդեցի


Մովսես Բ Եղիվարդեցի (անհայտ, Եղվարդ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան - 604), Ամենայն հայոց կաթողիկոս 574 թվականից։ Նրա օրոք գործածության մեջ է դրվել Հայոց տոմարը։ 591 թվականին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժողով է գումարել Կ. Պոլսում, որը Հայոց կաթողիկոսից պահանջում է, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն։ Հայ եկեղեցու բյուզանդականին միաբանվելու միջոցով գաղափարապես ամրապնդվելու էր կայսրության տիրապետությունը Հայաստանում։ Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժում է այդ առաջարկը, ինչից հետո կայսրը Հայաստանի բյուզանդական մասում ստեղծում է հակաթոռ կաթողիկոսություն՝ կաթողիկոս կարգելով Հովհաննես Բագարանցուն (591–611), որի աթոռանիստն է դառնում Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը։

Կաթողիկոսական գահին Մովսես Բ Եղիվարդեցուն նախորդել է Հովհաննես Բ Գաբեղենցին, հաջորդել՝ Աբրահամ Ա Աղբաթանեցին։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մովսես Բ Եղիվարդեցի by Wikipedia (Historical)